Մեմ
կուլտուրական ինֆորմացիայի չափման միավոր, մտքի, գաղափարի, տեսածի, լսածի այն չափը, որը գիտակցաբար կամ անգիտակցաբար մարդից մարդուն է փոխանցվո / From Wikipedia, the free encyclopedia
Մեմ (անգլ.՝ meme [miːm]), մշակութային նշանակություն ունեցող ինֆորմացիոն միավոր է։
Մեմը ցանկացած գաղափար, խորհրդանիշ, եղանակ, իրավիճակ կամ գործողության ընթացք է, որը գիտակցաբար կամ անգիտակցաբար փոխանցվում է մարդուց մարդու խոսքի, գրի, տեսանյութի, ծեսերի, ժեստերի և այլ միջոցներով։ «Մեմ» տերմինը և դրա հասկացողությունը ներկայացվել են էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոքինզի կողմից 1976 թվականի «Էգոիստական գեն» ֆիլմում։ Դոքինզն առաջ բերեց այն գաղափարը, որ մշակութային նշանակություն ունեցող ողջ տեղեկատվությունը բաղկացած է հիմնական միավորներից՝ մեմերից, ճիշտ ինչպես կենսաբանական ինֆորմացիան բաղկացած է գեներից և ինչպես գեները, մեմերը ենթակա են բնական ընտրության, մուտացիայի և արհեստական ընտրության։ Դոքինզի այս գաղափարից առաջացել է մեմետիկայի դիսցիպլինան, որը ներկայումս ունի հակասական գիտական կարգավիճակ[1]։