Մեծ ուղեղի կեղև
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ կիսագնդերի կեղև (լատին․՝ cortex cerebri), 3 մմ հաստությամբ գորշ նյութի շերտ է։ Այն համեմատաբար լավ է զարգացած առաջ կենտրոնական գալարում, որտեղ կեղևի հաստությունը 5 մմ է։ Գալարների և ակոսների առկայությունը մեծացնում է գլխուղեղի կեղևի մակերեսը։ Կեղևում կա 10–14 միլիարդ նյարդային բջիջ։ Նրա տարբեր մասերը, որոնք միմյանցից տարբերվում են բջիջների կառուցվածքով և տեղադրությամբ (ցիտոարխիտեկտոնիկա), թելերի դասավորությամբ (միելոարխիտեկտոնիկա) և ֆունկցիոնալ նշանակությամբ, կոչվում են դաշտեր։ Կեղևի նեյրոնները բազմաձև և բազմաբևեռ բջիջներ են։ Դրանք բրգաձև, աստղաձև, իլիկաձև, սարդանման և հորիզոնական նեյրոններն են։