Մեծ Բուենոս Այրես
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Բուենոս Այրես (իսպ.՝ Gran Buenos Aires, GBA, իսպ.՝ Área Metropolitana de Buenos Aires, AMBA), ագլոմերացիան Արգենտինայի արևելքում։ Ներառում է Բուենոս Այրես մայրաքաղաքը և Բուենոս Այրես նահանգի հարակից տարածքները[1]։ Սովորաբար Մեծ Բուենոս Այրես անվան տակ հասկացվում է հենց քաղաքը և 24 շրջան-մերձքաղաքներ, հազվադեպ դեպքերում նեռարում են նաև հարակից բնակելի տարածքներ։
Ագլոմերացիայի տարածքը կազմում է 6 000 կմ2, որից 200 կմ2 ֆեդերալ շրջանի տարածք է։ Մեծ Բուենոս Այրեսին վերագրում են նաև Մեծ Լա Պլատայի ագլոմերացիան, որը կազմում է 1200 կմ²։ Դրա համար Մեծ Բուենոս Այրեսի ընդհանուր տարածքը կազմում է 7,200 կմ²։