From Wikipedia, the free encyclopedia
Աշխատանք, էներգիայի քանակական փոփոխությունները բնութագրող մեծություն։ Աշխատանքը մարմնի S տեղափոխման և նրա ուղղությամբ ազդող հաստատուն F ուժի սկալյար արտադրյալն է։ Եթե ազդող ուժը տեղափոխման ուղղության հետ կազմում է α անկյուն, ապա աշխատանքը որոշվում է բանաձևով։ Տեղափոխմանն ուղղահայաց (α = 90°) ազդող ուժի աշխատանքը զրո է, իսկ նրա ուղղությամբ (α = 0°) ազդողինը՝ ամենամեծը։ Դիմադրող ուժերի (α = 180°) Ա. բացասական է։
Երբ ազդող ուժը տեղափոխման տարբեր մասերում տարբեր (փոփոխական) է, ճանապարհը բաժանում են տարրական այնպիսի մասերի, որոնցից յուրաքանչյուրի վրա ուժը կարելի է հաստատուն համարել, և վերցնում այդ մասերում կատարված աշխատանքների գումարը՝
։
Աշխատանքի վերոհիշյալ սահմանումը անկախ է ուժի բնույթից։
Պոտենցիալային դաշտերում աշխատանքը կախված չէ հետագծի ձևից (օրինակ՝ էլեկտրաստատիկ և գրավիտսւցիոն դաշտերում)։ Աշխատանքի չափման միավորներն են ջոուլը (ՄՀ համակարգ), էրգը, էլեկտրոնվոլտը, և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 467)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխատանք (ֆիզիկա)» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.