Մելկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մելկ (нем. Melk), քաղաք Ստորին Ավստրիայում՝ Դանուբ գետի ափին։ Մելկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված Վախաու մարզի արևմտյան դարպասն է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մելկ | |||
գերմ.՝ Melk | |||
| |||
Երկիր | Ավստրիա | ||
Համայնք | Մելկ | ||
Մակերես | 25,7 կմ² | ||
ԲԾՄ | 213 մետր | ||
Բնակչություն | 5529 մարդ (հունվարի 1, 2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0 27 52 | ||
Փոստային դասիչ | 3390 | ||
Ավտոմոբիլային կոդ | ME | ||
Պաշտոնական կայք | melk.gv.at(գերմ.) | ||
| |||
Առաջին անգամ Մելկը հիշատակվում է 831 թվականին Մեդիլիկա անունով (Medilica)[2]: 976 թվականին Լեոպոլդ I մարքրաֆը, Բավարիայից վերցնելով երկրի հարավ-արևելյան հատվածները, Հունգարիայի սահմանին Բավարիայից վերցված տարածքների վրա ստեղծում է Արևելյան Մարկան, որի մայրաքաղաք դարձավ, ամենայն հավանականությամբ, Մելկ քաղաքը։ Լեոպոլդ I-ի հետևորդները լցնում են այն գանձերով և մասունքներով։
1089 թվականին Լեոպոլդ II-ը Մելկի ամրոցը հանձնում է Բենեդիկտյան միաբանությանը։ Այդ ժամանակից ի վեր Մելկի վանքում ապրում և ստեղծագործում են վանականները։ XII դարում վանքին կից հիմնադվում են դպրոց և գրադարան, որտեղ այսօր հավաքված են թանկագին ձեռագրեր։
1227 թվականին Մելկին իրավունք է վերապահվում առևտուր իրականացնել։
1898 թվականին Մելկը պաշտոնապես դառնում է քաղաք։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մելկը Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի մասնաճյուղն էր[3]։
Քաղաքի ամենագլխավոր գրավչությունն է Դանուբի վրա կանգնած վեհ, բարոկկո ոճով կառուցված վանքը։ Բացի այդ, քաղաքի տեսարժան վայրերից են քաղաքային եկեղեցին, հին փոստի շենքը, Սուրբ Կոլոմանի աղբյուրը, ինչպես նաև հացի խանութը։ Ջրաղացին գործում են նաև բազմաթիվ թանգարաններ։
1451 թվականից սկսած ՝ ամեն տարի հոկտեմբերի 13-ին նշվում է քաղաքի հովանավորի՝ Սուրբ Կոլոմանի օրը։ Հուլիսին և օգոստոսին քաղաքում տեղի են ունենում Դանուբի շրջանի ամառային խաղերը։ Հոգեգալուստի տոնին Մելկի մենաստանում տեղի են ունենում բարոկկոյի միջազգային օրերը համերգներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.