From Wikipedia, the free encyclopedia
Մելիք Խոջա-Բեհբուդ (ծննդ. թվ և վայրն անհայտ է - 1662, մահվ. վայրն անհայտ է), հայազգի հասարակական, պետական գործիչ, Տփղիսի (Թիֆլիսի) մելիք[1]։
Մելիք Խոջա-Բեհբուդ | ||
| ||
---|---|---|
? - 1662 | ||
Նախորդող | Մելիք Բայանդուր | |
Հաջորդող | Մելիք Աշխարհբեկ | |
Մասնագիտություն՝ | հասարակական ակտիվիստ | |
Գործունեություն՝ | Պետական, Հասարակական | |
Ազգություն | Հայ | |
Ծննդյան օր | անհայտ | |
Ծննդավայր | անհայտ | |
Վախճանի օր | 1662 | |
Վախճանի վայր | անհայտ | |
Թաղված | Խոջիվանք | |
Դինաստիա | Բեհբուդյաններ | |
Ամուսին | Լալի | |
Զավակներ | Աշխարհբեկը, Ասլանն |
Խոջա-Բեհբուդի մասին կենսագրական քիչ տվյալներ են հայտնի։ Նրա մասին առաջին վկայություններից մեկը վերաբերում է 1651 թվականին. «Յուլիս ԺԸ (18)-ումն ես Զաքարիայ որ եկի Թվլիս, զառաւխանէն Թվլիս Ըռստամխան էր։ Զառաբին էր խօջայ Բէհբուդ»[2]։ 1654 թվականին Քարթլիի թագավոր Ռոստոմը (1638-1658) բավարարել էր Խոջա-Բեհբուդի խնդրանքը՝ արդեն իսկ գոյություն ունեցող Բեհբուդյանների տոհմական գերեզմանոցում եկեղեցի կառուցելու, դրանից վեր այգի տնկելու և Մախաթ լեռան լանջով ջրանցք կառուցելու վերաբերյալ[3]։ 1655 թվականին Խոջա-Բեհբուդը կառուցել է Ծիրանավոր Սուրբ Աստվածածնի եկեղեցին[4], որը հետագայում հիմնադրի անունով կոչվել է Խոջիվանք։ Խոջա-Բեհբուդի մի նվիրատվության շնորհիվ Սուրբ Էջմիածինը Թիֆլիսում իբրև սեփականություն ձեռք էր բերել 3 կրպակ («...խօջայ Բեհբուտի տված Գ. դուքան կէր Սուրբ Էջմիածնայ, վախմիաթ տված...»)[1][5]:
Խոջա Բեհբուդի՝ Թիֆլիսի մելիքների (քաղաքագլուխների) շարքին նրան դասելու հիմքը նրա մահվան առնչությամբ տրված հետևյալ հաղորդումն է «1662-350. Խոջա-Մելիք Բեբութը (Բեբուդա) վախճանվեց հուլիսի 7-ին…»[6]: Քաղաքի կառավարումն իրականացնելու թվականը հստակ չէ, սակայն հայտնի չէ, որ դա տեղի է ունեցել նրա կյանքի վերջին տարիներին[1]։
Խոջա-Բեհբուդի եղբայրն էր Խատին, կինը` Լալին, որդիները` Ասլանն ու Աշխարհբեկը[1]։
Վախճանվել է 1662 թվականին։ Թաղված է եղել Թբիլիսիի Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է 1930-ական և վերջնականապես 1990-ական թվականներին[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.