Մելիք Բայանդուր
From Wikipedia, the free encyclopedia
Մելիք Բայանդուր (ծննդ թվ անհայտ - մահվ. թվ. անհայտ, հավանաբար Տփղիս), հայազգի պետական գործիչ, մելիք, Տփղիսի քաղաքապետ[1]։
Արագ փաստեր Տփղիսի մելիք, 1650 - ? ...
Մելիք Բայանդուր | ||
| ||
---|---|---|
1650 - ? | ||
Նախորդող | Մելիք Էնալ | |
Հաջորդող | Մելիք Էնալ | |
Գործունեություն՝ | Պետական | |
Ազգություն | Հայ | |
Վախճանի վայր | հավանաբար Տփղիս | |
Թաղված | Խոջիվանք | |
Դինաստիա | հավանաբար Բեհբությաններ | |
Փակել
Մելիք Բայանդուրի մասին քիչ կենսագրական տվյալներ են հայտնի։ Զաքարիա Քանաքեռցու մի վկայության համաձայն 1650 թվականից նա Տփղիսի մելիքն էր։ Քաղաքապետ է նշանակվել պարսից Շահ-Աբաս Փոքրի (1642-1666) կողմից[1][2]։
Չնայած չկան վկայություններ, որ Բայանդուրը Բեհբուդյան տոհմի ներկայացուցիչ էր, այնուամենայնիվ, քանի որ նրա հաջորդները Բեհբուդյան իշխանական տան ներկայացուցիչներ էին, ուսումնասիրողները ենթադրել են, որ նա ևս Բեհբությանների տոհմից է[1]։
Ամենայն հավանականությամբ Մելիք Բայանդուրը թաղված է եղել Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Գերեզմանը ոչնչացվել է[1][3]։