Մելանոցիտ
From Wikipedia, the free encyclopedia
Մելանոցիտներ (հուն․՝ μέλας - սև, մուգ և հուն․՝ κύτος - տարա, այստեղ՝ բջիջ ) - մելանին գունակ արտադրող մասնագիտացված բջիջներ։ Տեղակայված են հիմնականում մաշկում՝ վերնամաշկի հիմային բջիջների շերտում, մազի մատրիքսում, ինչպես նաև, համեմատաբար քիչ քանակով, աչքի միջին թաղանթում (անոթաթաղանթ), ներքին ականջում, մենինգեալ թաղանթում, ոսկրերում և սրտում։ Մարդկանց մոտ պայմանավորում են մաշկի գույնը։