Մելանիններ
From Wikipedia, the free encyclopedia
Մելանիններ ( հունարեն՝ μελανος - սև), բնական ծագում ունեցող, սև, շագնակագույն, կարմիր կամ դեղին[1] պիգմենտներ։ Մելանինները պարունակվում են մաշկում, մազերում, աչքի ծիածանաթաղանթում, գլխոտանիների թանաքապարկում և այլն։ Մելանինները պարունակվում են ոչ միայն ծածկույթում, օրինակ, մարդու մոտ մելանիններ հայտնաբերված են նաև ներքին ականջում և գլխուղեղի որոշ բաժիններոմ։ Ողնաշարավորների մաշկային ծածկույթներում մելանինն արտադրվում է հատուկ մասնագիտացված բջիջների՝ մելանոցիտների կողմից։