ֆրանսիացի դերասանուհի և մոդել From Wikipedia, the free encyclopedia
Մելանի Թիերի (ֆր.՝ Mélanie Thierry, հուլիսի 17, 1981[1][2], Սեն-Ժերմեն-ան-Լե[3]), ֆրանսիացի դերասանուհի, որը ստացել է համաշխարհային ճանաչում «Մեր դարաշրջանի Բաբելոնը» ֆիլմում դերից հետո։
Մելանի Թիերի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1981[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սեն-Ժերմեն-ան-Լե[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Համատեղ ապրող(ներ) | Raphaël? |
Պարգևներ և մրցանակներ | |
Մելանի Թիերին սկսել է մոդելի կարիերան վաղ հասակում։ Հետո սկսել է նկարահանվել ֆրանսիական ֆիլմերում, որոնք ճանաչում չեն ստացել երկրի սահմաններից դուրս։ 17 տարեկան հասակում Մելանին խաղացել է աղջկա դեր «Լեգենդ դաշնակահարի մասին» ֆիլմում։ Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմը դարձել է «Մեր դարաշրջանի Բաբելոն» ֆանտաստիկ ֆիլմը, որտեղ Մելանին մարմնավորել է Ավրորայի դերը[6]։ Թենեսի Ուիլյամսի «Տիկնիկ» (Baby Doll) պիեսի փարիզյան բեմադրությունում գլխավոր դերի համար Թիերին 2009 թվականին անվանակոչվել է Մոլիերի մրցանակի։
2010 թվականին Մելանին դարձել է «Belle d’Opium» օծանելիքի գովազդային արշավի դեմքը։ «Belle d’Opium»-ը «Yves Saint Laurent»-ի բուրմունքի նոր վարկածն է։ Գովազդային հոլովակում նա կատարեց զգացմունքային պար, որը բեմադրվել էր պարուսույց Աքրամ Խանի կողմից։
2002 թվականից Մելանին փաստացի ամուսնացած է երգիչ և դերասան Ռաֆայել Արոշի հետ (ծնված 1975 թվականին)։ Զույգն ունի երկու որդի` Ռոմանը (ծնված 2008 թվականի 24 մայիսին) և Ալյոշան (ծնված 2013 թվականի 31 դեկտեմբերին)։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
1996 | Ամերիկյան | L’amerloque | Հենրիետտա |
1998 | Լեգենդ դաշնակահարի մասին | La leggenda del pianista sull’oceano | աղջիկ |
1999 | Քվազիմոդո | Quasimodo d’El Paris | Ագնես/Էսմերալդա |
2000 | Հակադրության օրենք | Canone Inverso | Սոֆի Լեվի |
2001 | Օգոստոսի 15 | 15 août | Ջուլի |
2002 | Ժոժո-կարտոֆիլ | Jojo La Frite | Կամիլա |
2003 | Վերջին թագավորը | Charles II: The Power and The Passion | Լուիզա Ռենե դը Քերուալ |
2007 | Պլուտոնի-239 | Pu-239 | Դանա |
2007 | Կրիսալիս | Chrysalis | Մանոն |
2008 | Մեր դարաշրջանի Բաբելոնը | Babylon A.D. | Ավրորա |
2008 | Լարգո Վինչ` Սկիզբ | Largo Winch | Լեա/Նաոմի |
2009 | Ճանապարհ ընկնելուց առաջ | Le Dernier pour la route | Մագալի |
2010 | Դը Մոնպանսիե Արքայադուստրը | La Princesse de Montpensier | Մարի դը Մոնպանսե |
2012 | Ես ավելի լավը կդառնամ | Ombline | Օմբլինա |
2012 | Ինչպես եղբայրներ | Comme des frères | Չարլի |
2012 | Հենրիխ 5-րդ | Henry V (The Hollow Crown) | Եկատերինա Վալուա |
2011 | Անավարտ վեպ | Impardonnables | Ալիսա |
2013 | Ռիշար Քեմփի այլ կյանքը | L’Autre Vie de Richard Kemp[7] | Hélène Batistelli |
2013 | Զեռոյի թեորեմը | The Zero Theorem | Բեյնսլի |
2015 | Գեղեցկության թագավորություն | Le règne de la beauté | Ստեֆանի |
2015 | Իդեալական օր | A Perfect Day | Սոֆի |
2015 | Ես սրիկա չեմ | Je ne suis pas un salaud | Կարին |
2016 | Պարուհի | La danseuse | Գաբրիել |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.