From Wikipedia, the free encyclopedia
Մեգգի Ալբանեզի (անգլ.՝ Meggie Albanesi, հոկտեմբերի 8, 1899[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - դեկտեմբերի 9, 1923[1][2], Բրոդսթերս, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասանուհի[4]։
Մեգգի Ալբանեզի անգլ.՝ Meggie Albanesi | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1899[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
Մահացել է | դեկտեմբերի 9, 1923[1][2] (24 տարեկան) |
Մահվան վայր | Բրոդսթերս, Թանեթ, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Կրթություն | Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1917)[3] և Our Lady Of Sion Convent?[2] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Carlo Albanesi?[2], մայր՝ Effie Adelaide Rowlands? |
Ծնվել է 1899 թվականի հոկտեմբերի 8-ին Լոնդոնում, Մարգարիտա Սեսիլիա Բրիժիտա Լուսիա Մարիա Ալբանեզի (անգլ.՝ Margherita Cecilia Brigida Lucia Maria Albanesi) անվան ներքո։ Նրա մայրը` Ադելաիդա Էֆֆի Ռոուլենդսը, գրող էր, իսկ հայրը իտալացի ջութակահար Շևալյե Կարլո Ալբանեզին էր։ Սովորել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում և առաջին անգամ կինոյում նկարահանվել է 1918 թվականին։
Ունեցել է հաջողակ թատերական կարիերա՝ մասնավորապես Օուեն Նեյրսի հետ միասին խաղալով Ջոն Գոլսուորսի «Առաջինն ու վերջինը» ներկայացման մեջ։ Շուտով քննադատներն սկսեցին նրան անվանել որպես բրիտանական բեմահարթակի ամենահեռանկարային դերասանուհիներից մեկը[5][6]։ Սակայն, նկարահանվելով ընդամենը վեց ֆիլմում՝ Ալբանեզին վախճանվեց 1923 թվականի դեկտեմբերի 9-ին՝ 24 տարեկան հասակում։ Նա մահացավ Բրոդստերսի Քենթ կոմսությունում, ենթադրաբար, հղիության անօրինական ընդհատման պատճառով[7][8]։
Ալբանեզին հարաբերությունների մեջ էր թատրոնի և կինոյի պրոդյուսեր Բեյզիլ Դինի հետ, ով անգամ դերասանուհու մահվանից հետո համակված էր նրանով[9]։ Սկզբում Դինին գրավեց իր ապագա կնոջ` դերասանուհի Վիկտորյա Հոպերի արտաքին նմանությունը Ալբանեզիի հետ։ Նա իր ներկայացումներում դերեր էր հատկացնում նաև իր կնոջը։ Նրա վերջին գեղարվեստական ֆիլմը` «Քսանմեկ օր», նկարահանվեց «Առաջինն ու վերջինը» պիեսի մոտիվներով, որի վրա նա աշխատել էր Ալբանեզիի հետ միասին[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.