սիոնիստական շարժման առաջնորդ, բժիշկ, հեղինակ և հասարակական քննադատ From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Նորդաու (իրական անունը՝ Սիմխա Մեեր (Սիմոն Մաքսիմիլիան) Զյուդֆելդ (Simon Maximilian Südfeld), հուլիսի 29, 1849[1][2][3][…], Պեշտ, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն - հունվարի 23, 1923[1], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]), բժիշկ, գրող, քաղաքական գործիչ և Համաշխարհային սիոնիստական կազմակերպության համահիմնադիր։
Մաքս Նորդաու | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Պեշտ, Թագավորական Հունգարիա, Ավստրիական կայսրություն |
Մահացել է | հունվարի 23, 1923[1] (73 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4] |
Գերեզման | Տրումպելդոր և Մոնպարնաս գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1876) |
Երկեր | Degeneration? |
Մասնագիտություն | սոցիոլոգ, բժիշկ, լրագրող, գրող և քաղաքական ակտիվիստ |
Ծնողներ | հայր՝ Gabriel ben Asser Südfeld? |
Անդամություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Երեխաներ | Maxa Nordau? |
Ստորագրություն | |
Max Nordau Վիքիպահեստում |
Սիմոն Մաքսիմիլիան Սյուդֆելդը ծնվել է 1849 թվականին Պեշտում (Հունգարիա)։ Նրա հայրը՝ Գաբրիել բեն Ասեր Սյուդֆելդը ռաբբի էր։ Ավանդական հրեական դաստիարակությունից հետո նա կյանքի 18-րդ տարում դարձել է բնագիր և էվոլյուցիոնիստ։ 1874 թվականին նա իր ազգանունը փոխել է Նորդաու (Nordau)։ 1875 թվականին Նորդաուն ուսումը վերջացրեց, դառնալով բժիշկ։ 1880 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Զուգահեռ Նորդաուն զբաղվում է լրագրողությամբ, արդյունքում դառնալով եվրոպական առաջատար թերթերի թղթակից[5]։
Նորդաույին համաշխարհային ճանաչում բերեցին նրա աշխատությունները հասարակության զարգացման հաջորդ 100 տարիների ընթացքում քաղաքական և տնտեսական կանխատեսումների վերաբերյալ։ Թերևս, առավել հայտնի նրա ստեղծագործություններից է «Այլասերումը», որտեղ նա ներկայացրել է Եվրոպայի մայրամուտի մեկնաբանության յուրօրինակ փորձը։ Նա բարոյական դիրքերից ելնելով քննադատել է դեգեներատիվ արվեստը, գեներացված ուրբանիստական ժամանակակից քաղաքակրթությամբ։ Կիսել է Չեզարե Լոմբրոզոյի գաղափարները։ Մահացել է 1923 թվականին Փարիզում, մասունքները 1926 թվականին տեղափոխվել են Թել Ավիվ։
Նորդաուն ամբողջությամբ ձուլված եվրոպական հրեա էր։ Նա ամուսնացել է բողոքականի հետ, և չնայած հունգարական արմատներին, իրեն զգում էր գերմանական մշակույթի մի մասը։ Ինքնակենսագրության մեջ նա գրել է. «Երբ լրացավ իմ տասնհինգը, ես թողեցի հրեական ապրելակերպը և Թորայի ուսուցումը։ Հուդաիզմը մնացել էր միայն հիշողություններում, և այդ ժամանակից ի վեր ես համարում էի ինձ գերմանացի և միայն գերմանացի»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.