![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Senator_Joseph_R._McCarthy%252C_ca._1954.png/640px-Senator_Joseph_R._McCarthy%252C_ca._1954.png&w=640&q=50)
Մաքարթիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Մաքարթիզմ (անգլ.՝ McCarthyism, սենատոր Ջոզեֆ Ռեյմոնդ Մաքարթիի ազգանունով), հասարակական շարժում ԱՄՆ-ում, որը գոյություն է ունեցել 1940-ականների վերջից մինչև 1957 թվականը։ Այն ուղեկցվել է հակակոմունիստական տրամադրությունների սրմամբ և «հակաամերիկյան» քաղաքացիների դեմ քաղաքական բռնաճնշումներով։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է «The Washington Post» թերթի ծաղրանկարիչ Հերբլոկը 1950-ականների սկզբին[1][2]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/08/Senator_Joseph_R._McCarthy%2C_ca._1954.png/320px-Senator_Joseph_R._McCarthy%2C_ca._1954.png)