From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Ալբերտո Վիսկարա Կորնեհո (մարտի 22, 1963[2][3][4], Լիմա, Պերու[5]), պերուացի ինժեներ և քաղաքական գործիչ։ 2018 թվականի մարտի 23-ից զբաղեցնում է Պերուի նախագահի պաշտոնը[10][11][12]։ Մինչ այդ՝ 2016 թվականից, զբաղեցրել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնը։
Մարտին Վիսկարա իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo | |
Կրթություն՝ | National University of Engineering? (1984)[1] և ESAN University? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղինժեներ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 22, 1963[2][3][4] (61 տարեկան) |
Ծննդավայր | Լիմա, Պերու[5] |
Քաղաքացիություն | Պերու |
Ի ծնե անուն | իսպ.՝ Martín Alberto Vizcarra Cornejo |
Հայր | César Vizcarra? |
Ամուսին | Maribel Díaz Cabello? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կոռուպցիայի դեմ բարեփոխումների պահանջը հիմք հանդիսացավ Պերուի խորհրդարանի լուծարման համար, ինչը և տեղի ունեցավ 2019 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Վիսկարայի հրամանով։ Մարտին Վիսկարան Կոնգրեսը լուծարեց, երբ պատգամավորները հրաժարվեցին աջակցել Սահմանադրական դատարանի բարեփոխումների նրա նախագծին ու ընտրեցին դատարանի նոր անդամ։ Նախագահը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել հունվարի 26-ին։
Վիսկարան ավարտել է Լիմայի ինժեներության ազգային համալսարանը։ 2011-2014 թվականներին եղել է Մոկեգուա նահանգի նահանգապետը։
2016 թվականի ընտրություններում Վիսկարան, Պեդրո Պաբլո Կուչինսկու հետ միասին, ընտրվել է Պերուի առաջին փոխնախագահի պաշտոնում[13]։ Ընտրվելուց հետո՝ 2016 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի մայիսը, միաժամանակ ղեկավարել է նաև Պերուի տրանսպորտի և կապի նախարարությունը և 2017 թվականի հոկտեմբերից մինչ 2017 թվականի մարտը Կանադայում դեսպան է եղել։
2018 թվականի մարտի 23-ին՝ Կուչինսկու հրաժարականից հետո, Վիսկարան ներկայացվեց որպես Պերուի հաջորդ նախագահ, ով պետք է մասնակցեր երդմնակալության արարողությանը։ 2018 թվականի ապրիլի սկզբին Վիսկարան փոխեց կառավարության ղեկավարին։ Ընդամենը կես ամիս անց նրա աջակիցների թիվը կազմում էր 57 %։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.