![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/25/Sheen%252C_Martin_%25282008%2529.jpg/640px-Sheen%252C_Martin_%25282008%2529.jpg&w=640&q=50)
Մարտին Շին
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Շին (անգլ.՝ Martin Sheen, օգոստոսի 3, 1940(1940-08-03)[4][5][5][…], Դեյթոն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կինոռեժիսոր, մասնավորապես, հայտնի է որպես Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլաի հանրահայտ «Ապոկալիպսիսը հիմա» («Apocalypse Now») ֆիլմում գլխավոր դերակատարմամբ։ Նա աշխատել է այնպիսի հանրահայտ ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռիչարդ Աթթենբորոն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Թերենս Մալիքը, Մայք Նիկոլսը, Մարտին Սկորսեզեն, Սթիվեն Սփիլբերգը և Օլիվեր Սթոունը։ «Էմմի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր է[6]։
![]() անգլ.՝ Ramon Antonio Gerardo Estevez | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Մարտին Շին 2008 թվական | |||||||||
Ծնվել է | օգոստոսի 3, 1940 (83 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Դեյթոն, ԱՄՆ | ||||||||
Կրթություն | Chaminade High School?, Chaminade-Julienne High School? և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա | ||||||||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||||||||
Ազգություն | ![]() | ||||||||
Կրոն | կաթոլիկություն | ||||||||
Այլ անուն(ներ) | Ռամոն Հերարդո Անտոնիո Էստևես | ||||||||
Մասնագիտություն | Դերասան | ||||||||
Ակտիվ շրջան | 1959 - այժմ | ||||||||
Ժանրեր | վեսթեռն | ||||||||
Ամուսին(ներ) | Ժանետ Թեմպլտոն | ||||||||
Երեխա(ներ) | Էմիլիո Էստևես, Ռամոն Էստևես, Չարլի Շին, Ռենե Էստևես | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
martinsheen.net | |||||||||
![]() | |||||||||
|
Դերասանը ստեղծագործական կեղծանունն ընտրել է ի պատիվ կաթոլիկական արքեպիսկոպոս և աստվածաբան Ջեյ Շին Ֆուլտոնի, որը հանրահայտ էր 1950-ական թվականներին հեռուստատեսությամբ իր ելույթներով։
Շինը հայտնի է նաև որպես հասարակական գործիչ, որը մասնակցություն է ունենում տարբեր հակապատերազմական բողոքի ակցիաներում և մարդու իրավունքների պաշտպանության համար ցույցերում, որի պատճառով բազմիցս անգամներ ձերբակալվել է ոստիկանության կողմից[7]։
Նա հանդիսանում է նաև Իռլանդիայի քաղաքացի։ Ամուսնացած է Ժանետ Թեմպլտոնի հետ 1961 թվականից, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք որդի և մեկ դուստր։ Հանդիսանում է դերասանական գերդաստանի հիմնադիր՝ դերասան և կինոռեժիսոր Էմիլիո Էստևես (ծնվել է 1962 թվականին), դերասան և կինոռեժիսոր Ռամոն Էստևես (ծնվել է 1963 թվականին), դերասան Չառլի Շին (ծնվել է 1965 թվականին) և դերասանուհի Ռենե Էստևես (ծնվել է 1967 թվականին)։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ջո Էստևես (ծնվել է 1946 թվականին), նույնպես դերասան է դարձել։