From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Բոլսամ (անգլ.՝ Martin Balsam, նոյեմբերի 4, 1919[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք[1] - փետրվարի 13, 1996[2][3][4][…], Հռոմ, Իտալիա[5]), ամերիկացի դերասան։
Մարտին Բոլսամ անգլ.՝ Martin Balsam | |
---|---|
Հասակը | 1.70 մ |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1919[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք[1] |
Մահացել է | փետրվարի 13, 1996[2][3][4][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[5] |
Գերեզման | Cedar Park Cemetery[6] |
Կրթություն | ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց և Նոր Դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1947-1995 |
Ժանրեր | վեսթեռն |
Ծնողներ | հայր՝ Albert Balsam?[7], մայր՝ Lillian Weinstein?[7] |
Ամուսին(ներ) | Պիրլ Սոմներ (1952–1954) |
Երեխա(ներ) | Թալիա Բոլսամ, |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարտին Հենրի Բոլսամը ծնվել է 1919 թվականին Նյու Յորքի Բրոնքսյան թաղամասում հրեայի ընտանիքում։ Նրա հայրը՝ Ալբերտ Բոլսամը, կանանց սպորտային հագուստ արտադրող էր[8][9]։ Դպրոցում սովորելու տարիներին նա արդեն հաճախում էր դերասանական դասընթացների։ Դպրոցն ավարտելուց հետո սովորում է Նյու Յորքի Դրամատիկական արվեստի Նոր դպրոցում, գերմանացի հայտնի թատերական ռեժիսոր Էրվին Պիսկատորի մոտ։ Նրա թատերական նորամուտը կայացավ 1941 թվականին «Պիեսը ամեն ինչ որոշում է» բեմադրության մեջ[10]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում։ Պատերազմի ավարտից հետո, 1947 թվականին Էլիա Կազանը և Լի Ստրասբերգը վերցնում են Մարտին Բոլսամին իրենց դերասանական ստուդիայի հեռուստատեսային նախագիծ, որից էլ սկսվում է նրա կարիերան հեռուստատեսությունում։ Նա խաղաց մի քանի սերիալներում՝ «Մթնշաղային զոնա», «Դոկտոր Կիլդեր», «Նա գրել էր սպանություն» և այլն։
Գեղարվեստական ֆիլմում նրա նորամուտը կայացավ 1954 թվականին Էլիա Կազանի «Նավահանգստում» ֆիլմում Մառլոն Բրանդոյի գլխավոր դերակատարմամբ, որը կարելի է ասել հաջողություն բերեց Բոլսամին։ Ֆիլմը ստացավ բազմաթիվ մրցանակներ՝ որոնց թվում 8 Օսկար, 4 Ոսկե Գլոբուս և այլն։ Դրան հաջորդեցին ևս մի քանի հաջողված ֆիլմեր՝ «12 զայրացած տղամարդ» (1957), «Պսիխո» (1960), «Նախաճաշ Տիֆֆանիի մոտ» (1961), «Վախի հրվանդան» (1962) և «Հազար ծաղրածուներ» (1965), որի համար նա ստացավ Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
Նրա մասնակցությամբ մյուս հայտնի ֆիլմերից են «Տորա, Տորա, Տորա» (1970), «Սպանություն արևելյան ճեպընթացում» (1974), «Ողջ թագավորական շքախումբը» (1976) և «Վախի հրվանդան» ֆիլմի համանուն ռիմեյքը (1991)։
Կինոյում նկարահանվելուց բացի Մարտին Բոլսամը հաջողությամբ հանդես էր գալիս նաև թատրոնում և 1967 թվականին ստացել է հեղինակավոր «Տոնի» մրցանակ՝ «Դուք գիտեք, ես ձեզ չեմ լսում, երբ ջուր է թափվում» ներկայացման մեջ խաղալու համար։
Մարտին Բոլսամը երեք անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին երկու կանայք դերասանուհիներ էին՝ Պիրլ Սոմները և Ջոյս Վան Պատտենը։ Երկրորդ ամուսնությունից 1959 թվականին ունեցել է մեկ աղջիկ, ով հետագայում նույնպես դարձավ դերասանուհի՝ Թալիա Բոլսամ։ Երրորդ կնոջից ունեցել է մեկ տղա և մեկ աղջիկ։ Մահացել է 1996 թվականին Հռոմում ինֆարկտից։ Հուղարկավորված է Նյու Ջերսիի Բերգենի գերեզմանատանը։
Մարտին Բոլսամը ընդհանուր թվով խաղացել է 150-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում։
Առավել նշանավորներից են՝
տարի | ֆիլմ | բնօրինակ անվանում | դեր |
---|---|---|---|
1954 | Նավահանգստում | On the Waterfront | Ջիլետ |
1957 | 12 զայրացած տղամարդ | 12 Angry Men | Ժյուրիի նախագահ |
1959 | Ալ Կապոնե | Al Capone | լրագրող Մակ Կելլի |
1959 | Կեսգիշեր | Middle of the Night | Ջեք |
1960 | Կիրակնոօրյա շոու | Sunday Showcase | Նիկոա Սակկո |
1960 | Պսիխո | Psycho | դետեկտիվ Միլտոն Արբոգաստ |
1960 | Բոլորը տներով | Tutti a casa | սերժանտ Քվենտին Ֆորնաչիարի |
1961 | Ադա | Ada | Սթիվ Ջեքսոն |
1961 | Նախաճաշ Տիֆանիի մոտ | Breakfast at Tiffany's | Օ.Դ.Բերման |
1962 | Վախի հրվանդան | Cape Fear | ոստիկանապետ Մարկ Դատտոն |
1964 | Յոթ օր մայիսին | Seven Days in May | Պոլ Ջիրարդ |
1965 | Հազար ծաղրածու | A Thousand Clowns | Առնոլդ Բյոռնս |
1966 | Որս «Աղվեսի» հետևից | Caccia alla volpe | Հարրի |
1969 | Լավ տղաներ և վատ տղաներ | The Good Guys and the Bad Guys | մայոր Ուիլքեր |
1970 | Որս - 22 | Catch-22 | գնդապետ Կետկարտ |
1970 | Տորա, Տորա, Տորա | Tora! Tora! Tora! | ադմիրալ Հազբենդ Քիմել |
1970 | Փոքր մեծ մարդը | Little Big Man | Մերրիուեզեր |
1971 | Ոստիկանության կոմիսարի խոստովանությունը հանրապետական դատախազին | Confessione di un commissario di polizia al procuratore della repubblica | կոմիսար Բոնավիա |
1972 | Անդերսոնի երկաթե ժապավենները | The Anderson Tapes | Հասկինս |
1972 | Ամառային ցանկություններ, ձմեռային երազանքներ | Summer Wishes, Winter Dreams | Հարրի Ուելդեն |
1973 | Լրիվ նոր կյանք | A Brand New Life | Ջիմ Դուգլաս |
1973 | Քարե մարդասպանը | The Stone Killer | Էլ Վեսկարի |
1974 | Պելեմ 1-2-3 գնացքի գրավումը | The Taking of Pelham One Two Three | Հարոլդ Լոնգման |
1974 | Սպանություն «Արևելյան ճեպընթացում» | Murder on the Orient Express | սենյոր Բյանկի |
1976 | Ողջ նախագահական շքախումբը | All the President's Men | Հովարդ Սիմոնս |
1978 | Ոսկե արջեր | Silver Bears | Ջո Ֆյոր |
1979 | Տուն Գարիբալդիի փողոցի վրա | The House on Garibaldi Street | Այսեր Հարել |
1981 | Սալամանդր | The Salamander | կապիտան Ստեֆանելլի |
1985 | Սուրբ Էլմի կրակներ | St.Elmo's Fire | միստր Բիմիշ |
1985 | Մահվան ծարավ 3 | Death Wish 3 | Բենետ |
1986 | «Դելտա» ջոկատ | The Delta Force | Բեն Կապլան |
1988 | Եղբայրը տիեզերքից | The Brother from Space | հայր Հովարդ |
1991 | Վախի հրվանդան | Cape Fear | դատավոր |
1994 | Խոզապուխտի լռությունը | Silence of the ham | դետեկտիվ Բոլսամ |
Մարտին Բոլսամը քիչ թվով կինոմրցանակներ է ստացել՝ 3-ը, ներկայացված է եղել ևս 4-ի, որոնց թվում.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.