From Wikipedia, the free encyclopedia
Մարսելինո Մենենդես ի Պելայո (իսպ՝. Marcelino Menéndez y Pelayo, նոյեմբերի 3, 1856[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4] - մայիսի 19, 1912[1][2][3][…], Սանտանդեր, Իսպանիա[4]), իսպանացի գիտնական, գրականագետ, մշակույթի պատմաբան, ով ներկայացվել է Նոբելյան մրցանակի[8]
Մարսելինո Մենենդես ի Պելայո իսպ.՝ Marcelino Menéndez y Pelayo | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1856[1][2][3][…] |
Ծննդավայր | Սանտանդեր, Իսպանիա[4] |
Վախճանվել է | մայիսի 19, 1912[1][2][3][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտանդեր, Իսպանիա[4] |
Մասնագիտություն | գրող, պատմաբան, գրադարանավար, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, կենսագիր, գրական քննադատ և գրականության պատմաբան |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Վալյադոլիդի համալսարան և Բարսելոնայի համալսարան |
Անդամակցություն | Բարոյական և քաղաքական գիտությունների թագավորական ակադեմիա[5], Իսպանիայի արքայական ակադեմիա[6], Պատմության արքայական ակադեմիա, Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա[7] և Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? |
Աշխատավայր | Մադրիդի կենտրոնական համալսարան |
Պարգևներ | |
Marcelino Menéndez Pelayo Վիքիպահեստում |
Մարսելինո Մենենդես ի Պելայոն ծնվել է 1856 թվականին իսպանական Սանտանդեր քաղաքում, մաթեմատիկոս, պրոֆեսոր Մարսելինո Մենենդես Պինտադոյի ընտանիքում[9]։ Վաղ մանկական հասակից նա հանդես է բերել արտակարգ օժտվածություն։ Տասնհինգ տարեկանում ընդունվել է Բարսելոնի համալսարան, աշակերտել իսպանական հին գրականության անվանի մասնագետ Մանուել Միլ ի Ֆոնտանալսին[10]։ 1873 թվականին տեղափոխվել է Մադրիդի համալսարան։ 1878 թվականին՝ 22 տարեկան հասակում դարձել է այդ համալսարանի իսպանական գրականության պատմության պրոֆեսոր, դրանից երեք տարի անց ընտրվել Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամ[11]։ 1898 թվականին նշանակվել է Իսպանիայի ազգային գրադարանի տնօրեն[12]։
1903 թվականին Իսպանիայի արքայական ակադեմիայի անդամներ Միգել Միրը[13] և Ֆրանսիսկո Կոմելերանը[14] առաջադրել են նրա թեկնածությունը գրականության Նոբելյան մրցանակի արժանացնելու համար։ Հետագա տարիներին նա ևս երեք անգամ ներկայացվել է այդ բարձր պարգևին. 1905[15] և 1910 թվականներին[16] նրա թեկնածությունն առաջադրել են ակադեմիական ընկերակցության անդամները, իսկ 1907 թվականին՝ իրավագիտության պրոֆեսոր, արքայական ակադեմիայի անդամ Անխել Սանչես-Ռուբիո Իբանիես մարկիզ դե Վալիե-Ամենոն[17]։ Մարսելինո Մենենդես ի Պելայոն վախճանվել է 56 տարեկան հասակում՝ 1912 թվականին, իր հայրենի Սանտանդեր քաղաքում։ Թաղվել է Սանտանդերի վանական համալիրի բազիլիկ եկեղեցում։
Մարսելինո Մենենդես ի Պելայոն, Ռամոն Մենենդես Պիդալի հետ մեկտեղ, համարվում է իսպանական գրականագիտության մեջ մշակութա-պատմական դպրոցի առավել կարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Իր գիտական աշխատություններում նա պաշտպանել է ազգային մշակույթի մարդասիրական ավանդույթները։
Նրա առաջին աշխատությունը, որ առաջացրել է հասարակության բուռն հետաքրքրությունը, 1876 թվականին լույս ընծայած «Իսպանական գիտությունը» գիրքն էր։ Դա բանավիճային հոդվածների ժողովածու էր, որտեղ քսանամյա հեղինակը, դրսևորելով և՛ սուր միտք ու խորաթափանցություն, և՛ երիտասարդական կիրք, եռանդ ու ավյուն, պաշտպան էր կանգնում ազգային մշակութային ավանդույթներին՝ հակադարձելով քաղաքական ու կրոնական «բարեփոխիչներին»։
Իր հետագա աշխատություններում նա որոշակիորեն հակվել է դեպի ուղղափառություն՝ դրսևորելով իրեն որպես ուլտրամոնտանականության կողմնակից։ «Կալդերոնը և նրա թատրոնը» դասախոսությունների ժողովածուի լույսընծայումից հետո խորիմաց գրականագետի համբավ է ձեռք բերել։ Իսպանական գրականության ուսոիմնասիրությունը նա շարունակել է «Իսպանիայում գեղագիտական գաղափարների պատմություն» (Historia de las ideas estéticas en España, 1883-91), «Կաստիլիայի քնարական պոեզիայի անթոլոգիա» (Antología de poetas líricos castellanos, 1890—1916), «Վեպի ծագումը» (Orígenes de la novela, 1905—1915) գրքերում, Լոպե դե Վեգայի, միջնադարյան և մասնավորապես Վերածննդի դարաշրջանի իսպանացի բանաստեղծների ստեղծագործությունների, երկու Ամերիկաների իսպանալեզու պոեզիայի բազմահատոր հետազոտություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.