Մարջորի Քարրիքցի (նաև Մարգարեթ, մոտ 1256[1], Դամֆրիս ընդ Գալոուեյ, Շոտլանդիա - ոչ ուշ քան նոյեմբերի 9, 1292 կամ 1292[2]), Քարրիքի կոմսուհի Շոտլանդիայում 1256 թվականից մինչև1292 թվականը։

Արագ փաստեր Մարջորի, Քարրիքի կոմսուհի, Ծնվել է՝ ...
Փակել

Ռոբերտ Բրյուսի մայր։

Ամուսնություններ

Քարրիքի կոմս Նիալի ու Մարգարեթ Ստյուարտի դուստրն ու ժառանգորդուհին էր, ինչպես նաև ծնյալ Քարրիքի կոմսուհին։ Նրա առաջին ամուսինը Կիլքոնքուհարցի Ադամն էր, որը մահացել էր 1271 թվականի Խաչակրաց ութերորդ արշավանքի ժամանակ։ Կա նաև պատմություն այն մասին, որ մի օր մի գեղեցիկ երիտասարդ եկել էր նրան հայտնելու սուրբ երկրում իր ամուսնու մահվան մասին։ Դա Անանդեյլի 6-րդ լորդ Ռոբերտ դե Բրյուսն էր, որը եղել էր Կիլքոնքուհարցի Ադամի զինակիցը։ Մարջորին այնքան է տարվել նրանով, որ գերի է պահել այնքան ժամանակ, մինչև նա համաձայնել է ամուսնանալ իր հետ1271 թվականին Թուրնբերիի ամրոցում։ Ամուսնության բերումով դարձել է Քարրիքի կոմս։ Նրանց երեխաներն էին․

  1. Քրիստինա Բրյուս
  2. Ռոբերտ Բրյուս
  3. Իզաբել Բրյուս (1272–1358), ամուսնացել է Նորվեգիայի թագավոր Էրիկ II-ի հետ
  4. Նիալ կամ Նայջել Բրյուս, մահապատժի է ենթարկվել 1306 թվականին Բերվիք-ըփոն-Թվիդում, Նորթումբերլանդիա, Անգլիա
  5. Էդվարդ Բրյուս
  6. Սըր Թոմաս Բրյուս, մահապատժի է ենթարկվել 1307 թվականին
  7. Ալեքսանդր Բրյուս, մահապատժի է ենթարկվել 1307 թվականին
  8. Մերի Բրյուս, ամուսնացել է
    1. սըր Նիալ Քեմփբելի հետ
    2. սըր Ալեքսանդր Ֆրեյզերի հետ Թարֆրեյզեր ու Քովիից
  9. Մաթիլդա Բրյուս, ամուսնացել է Ռոսի կոմս Աոդհի հետ։

Բարրոուն կարծում է, թե Ուիլյամ դե Քարլայլի հետ ամուսնացած Մարգարեթ Բրյուսը նրանց դուստրը չէր։ Կա պատմություն այն մասին, որ Մորեյի 1-ին կոմս Թոմաս Ռանդոլֆը Ադամի հետ Մարջորիի ամուսնությունից ծնված դստեր որդին էր։ Սակայն սա հավանաբար ճիշտ չէ․ գուցե դա առաջ է քաշվել որպես բացատրություն, թե ինչու էր Թոմաս Ռանդոլֆը ներկայացվում որպես Ռոբերտ Բրյուսի զարմիկ։ Կիլքոնքուհարցի Ադամի ցանկացած դուստր կժառանգեր գելական տիտղոսն այնպես, ինչպես Մարջորին՝ չորս կամ հինգ քույրերից ավագն էր ժառանգել իր հոր մահից հետո։ Կա վկայություն, որ պատմությանն անհայտ մի «ավագ դուստր» ամուսնացել է Մառերի կոմսերից մեկի ընտանիքում, սկիզբ տալով կոմսի որդի Գարթնեյթի հետ Քրիստինայի արդեն չեղյալ համարված առաջին ամուսնությանը։

Մարջորին մահացել է մինչև 1292 թվականի նոյեմբերը, իսկ մինչև այդ ժամանակ նրա ամուսինը Քարրիքը փոխանցել էր իրենց ավագ որդի Ռոբերտին։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.