![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/20/MarciaGayHarden07TIFF.jpg/640px-MarciaGayHarden07TIFF.jpg&w=640&q=50)
Մարշա Գեյ Հարդեն
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Մարշա Գեյ Հարդեն (անգլ.՝ Marcia Gay Harden, օգոստոսի 14, 1959(1959-08-14)[1], Լա Խոյա, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բնավորության դերասան, «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» «Օսկար» մրցանակի դափնեկիր, «Պոլոկ» (2000) կենսագրական դրամայում դերի համար։ Նախկինում նա նկարահանվել էր «Միլերի խաչմերուկ» (1990), «Առաջին կանանց ակումբ» (1996), «Ֆլաբեր» (1997) և «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» (1998) ֆիլմերում։ 2003 թվականին կրկին անվանակարգվել է «Օսկար» մրցանակի, «Խորհրդավոր գետ» (2003) ֆիլմում դերակատարման համար։ Հարդենը նաև նկարահանվել է մի շարք հոլիվուդյան ֆիլմերում, որոնցից են «Տիեզերական կովբոյներ» (2000), «Վայրի պայմաններում» (2007) և «Մառախուղ» (2007), վերջինում մասնակցության համար նա արժանացել է «Սատուրն» մրցանակի[3]։
![]() անգլ.՝ Marcia Gay Harden | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Ծնվել է | օգոստոսի 14, 1959(1959-08-14)[1] (64 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||||||||||||
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան (1980), Թիշչ արվեստի դպրոց (1988) և Surrattsville High School? (1976) | ||||||||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||||||||
Ազգություն | ամերիկացի | ||||||||||||||
Մասնագիտություն | դերասանուհի | ||||||||||||||
Ակտիվ շրջան | 1979 - այժմ | ||||||||||||||
Ամուսին(ներ) | Տադեուշ Շել (1996-2012) | ||||||||||||||
Երեխա(ներ) | Էուլալա Գրեյս Շել (1998 թվականի սեպտեմբեր), երկվորյակներ՝ Ջուլիտա Դի Շել Հադսոն Շել Հարդեն (2004 թվականի ապրիլի 22) | ||||||||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||||||||
theofficialmarciagayharden.com | |||||||||||||||
![]() | |||||||||||||||
|
2009 թվականին Հարդենը ստացել է «Տոմի» մրցանակ, «Սպանդի աստված» բեմադրությունում դերի համար։ Իր կարիերայի ընթացքում Հարդենը նաև երկու անգամ անվանակարգվել է «Էմմի» մրցանակի՝ հեռուստատեսությունում աշխատանքների համար։