Մարմնավաճառություն
From Wikipedia, the free encyclopedia
Մարմնավաճառություն կամ պրոստիտուցիա, սեռական ծառայությունների մատուցում որևէ անձանց վարձատրման պայմանով ակտ կամ պրակտիկա։ Նման սեռական կապի համար վարձատրվող անձը կոչվում է մարմնավաճառ(ուհի)։ Մարմնավաճառությունը սեքս ինդուստրիայի ճյուղերից մեկն է։ Մարմնավաճառության իրավական կարգավիճակը տարբերվում է ըստ երկրների, սկսելով պատժվող հանցագործությունից. վերջացնելով օրինական կերպով կարգավորվող մասնագիտության։ Մարմնավաճառությունից ստանող ամենամյա եկամուտը կազմում է ավելի քան $100 միլիարդ[1]։ Ամենատարածվածը կանանց մարմնավաճառությունն է։ Երբեմն մարմնավաճառությունը համարվում է «աշխարհի հնագույն մասնագիտություն»[2]։
Արագ փաստեր Մասնագիտություն, Հոմանիշներ ...
Մասնագիտություն | |
---|---|
Հոմանիշներ | պոռնկություն, բոզություն |
Գործունեության ոլորտ | Սեքս ինդուստրիա |
Նկարագրություն | |
Կապված մասնագիտություններ | պոռնոգրաֆիկ դերասան |
Փակել