Մարիներ-10
From Wikipedia, the free encyclopedia
Մարիներ 10 (անգլ.՝ Mariner 10), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մերկուրի և Վեներա մոլորակների մոտով անցնելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի վերջին տաներորդ կայանն էր։ Մարիներ 10 կայանը նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։ Սա առաջին տիեզերական սարքն էր, որը թռիչք կատարեց բազմաթիվ մոլորակների մոտով[4]։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
COSPAR ID | 1973-085A[1] |
NSSDCA ID | 1973-085A |
SCN | 06919 |
Գործարկման ամսաթիվ | 1973 նոյեմբերի 3, 05:45:00 UTC[1] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Զանգված | 502,9 կգ[1][2] |
Տրամագիծ | 1,39 մետր[3] |
Կայք | jpl.nasa.gov/missions/mariner-10(անգլ.) |
Մարիներ 10-ը արձակվել է Մարիներ 9-ից մոտավորապես երկու տարի անց և եղել է Մարիներ ծրագրի վերջին տիեզերանավը։ (Մարիներ 11-ը և Մարիներ 12-ը հատկացվել են «Վոյաջեր» ծրագրին և վերանշանակվել են Վոյաջեր 1 և Վոյաջեր 2)։
Առաքելության նպատակներն էին հետազոտել Մերկուրիի միջավայրը, մթնոլորտը, մակերեսը և մոլորակի բնութագրերը, ինչպես նաև կատարել նմանատիպ հետազոտություններ Վեներայի համար։ Երկրորդական նպատակներն էին փորձեր կատարել միջմոլորակային տարածքում և փորձ ձեռք բերել երկու մոլորակների մոտով անցման գրավիտացիոն աջակցության առաքելության մասով։ Մարիներ 10-ի գիտական թիմը ղեկավարում էր Բրյուս Ք. Մյուրեյը Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայում[5]։