Մարիենպլաց (Մյունխեն)
From Wikipedia, the free encyclopedia
Մարիենպլաց (գերմ.՝ Marienplatz), Մյունխենի կենտրոնական հրապարակ, հետիոտնային գոտու կենտրոն, քաղաքի կենտրոնական հիմնական տեսարժան վայրերից մեկը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Մարիենպլաց, Երկիր ...
Մարիենպլաց | |
---|---|
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Ալտշտադտ-Լեհել |
Ստեղծում | 1158 |
Անվանվել է | Մարիամ Աստվածածին |
Մակերես | |
Փակել
Մարիենպլացում են գտնվում Նոր և Հին մյունխենյան քաղաքապետարանի շենքերը, այստեղից է սկսվում Կաուֆինգերշտրասսե (գերմ․ Kaufingerstrasse) փողոցը, որտեղ տեղակայված են մեծաքանակ խանութներ։ Մարիենպլացի շրջակայքում են գտնվում նաև պատմական Վիկտուալիենմարկտ (գերմ. Viktualienmarkt) շուկան, մյունխենյան ամենամեծ Ֆրաուէնկիրխե (Frauenkirche) տաճարը և շատ այլ տեսարժան վայրեր։ Մարիենպլաց հրապարակի տակ է գտնվում մյունխենյան հասարակական տրանսպորտի հանգուցային կայանը․ այստեղ են խաչվում U3 և U6 գծերը՝ մյունխենյան մետրոյի և քաղաքային գնացքների կենտրոնական հանգույցը։