էստոնահայ լողորդուհի From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Հարությունյան (էստ․՝ Maria Harutjunjan, սեպտեմբերի 17, 1995[1], Տարտու, Էստոնիա), էստոնահայ լողորդուհի, Էստոնիայի 22-ակի չեմպիոն[2]։
Մարիա Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1995[1] (28 տարեկան) |
Ծննդավայր | Տարտու, Էստոնիա |
Քաղաքացիություն | Էստոնիա |
Կրթություն | Audentes Sports Gymnasium, Վայոմինգի համալսարան և Grand Canyon համալսարան |
Մասնագիտություն | լողորդ |
Մարիա Հարությունյանը ծնվել է Տարտուում։ 2014 թվականին ավարտել է Տալլինի Audentes Sports Gymnasium-ը, իսկ 2019 թվականին՝ ԱՄՆ-ի Վայոմինգի համալսարանը՝ որպես բակալավր և 2021 թվականին Grand Canyon համալսարանը՝ որպես մագիստրոս[2]։
Լողորդի կարիերան սկսել է 2002 թվականին՝ Տարտուի լողի ակումբում մարզվելով Միխայիլ Կրուպնինի ղեկավարությամբ։ Մարիան Էստոնիայի բազմակի չեմպիոն է լողի տարբեր մրցաձևերում[2]։
2009-2014 թվականներին մարզվել է «Աուդենտես» մարզական ակումբում, իսկ 2014-2018 թվականներին՝ համալսարանում՝ Թոմ Ջոնսոնի ղեկավարությամբ։ 2015 թվականից «Գարանտ» մարզական ակումբի անդամ է[2]։
2012 թվականին Եվրոպայի առաջնությունում բրաս լողաոճի 50 մ մրցատարածությունում զբաղեցրել է 29-րդ տեղը և 47-րդը՝ 100 մ մրցատարածությունում։ Հետագա տարիներին նա ևս մասնակցել է աշխարհամասի առաջնություններին, սակայն նշանակալի հաջողություններ չի արձանագրել[2]։
Մարիան Էստոնիայի ամառային առաջնություններում (2010-2012, 2016, 2018) 14 անգամ դարձել է երկրի չեմպիոն բրասում և փոխանցումալողում և 8 անգամ՝ կարճ լողավազանում անցկացված առաջնություններում (2011-2012, 2018) բրաս լողաոճում, համակցված և փոխանցումալողում։ 2016 թվականին նա բարելավել է Էստոնիայի ռեկորդը փոխանցումալողում[2][3]։
2010-2018 թվականներին եղել է Էստոնիայի լողի ազգային հավաքականի անդամ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.