Մարիա-Թերեզա Վալտեր (ֆր.՝ Marie-Thérèse Walter, հուլիսի 13, 1909(1909-07-13)[1], Le Perreux-sur-Marne[1] - հոկտեմբերի 19, 1977(1977-10-19)[1], Անթիբ[1]), ֆրանսիացի նկարչուհի, պարուսույց։

Արագ փաստեր Մարիա-Թերեզա Վալտեր ֆր.՝ Marie-Thérèse Walter, Ծնվել է ...
Մարիա-Թերեզա Վալտեր
ֆր.՝ Marie-Thérèse Walter
Ծնվել էհուլիսի 13, 1909(1909-07-13)[1]
ԾննդավայրLe Perreux-sur-Marne[1]
Մահացել էհոկտեմբերի 19, 1977(1977-10-19)[1] (68 տարեկան)
Մահվան վայրԱնթիբ[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպարուսույց, նկարչուհի և մոդել
ԵրեխաներMaya Widmaier-Picasso?
Փակել

Պաբլո Պիկասոյի ֆրանսուհի սիրուհին և բնորդուհին, Պիկասոյի աղջկա՝ Մայնի մայրը։

Նրանց հարաբերությունները սկիզբ առան, երբ Մարի-Թերեզան 17 տարեկան էր, Պիկասոն 45 տարեկան էր և դեռևս ապրում էր իր առաջին կնոջ, բալետի պարուհի, ռուսական ծագում ունեցող Օլգա Խոխլովայի հետ։ Վերջինիս հետ Պիկասոյի հարաբերություններն ավարտվեցին, երբ Պիկասոյի կյանքում հայտնվեց Դորա Մաարը։

Վալտերը պատկերված է Պիկասոյի «Երազ» (1932), «Մերկացածը, կանաչ տերևները և կուրծքը» (1932) և «Լայնեզր գլխարկով և մորթե օձիքով կինը» (1937) նկարներում։

Կենսագրություն

Մարիա-Թերեզան ծնվել է Լե-Պերե-սյուր-Մարնում՝ Ֆրանսիայում։

Կյանք Պիկասոյի հետ (1927—1940)

1927 թվականի հունվարի 8-ին Փարիզում՝ Լաֆայետ պատկերասրահի առաջ, Մարիա-Թերեզան առաջին անգամ հանդիպեց Պիկասոյին։ Հերբերտ Տ. Շվարցը նրանց առաջին հանդիպումը համարում է 1925 թվականը (Փարիզ, Սեն-Լազար կայարան), այն դեպքում, երբ Մարկեգոր Հեստին նրանց հանդիպումը համարում է 1928 թվականի հունվարի 8-ը։ Այդ ժամանակ Պիկասոն ամուսնացած էր Օլգա Խոխլովայի հետ, նրանք 5 տարեկան տղա ունեին։ Նա և 17-ամյա Վալտերը կնոջից ծածուկ սիրային կապ սկսեցին, որը գաղտնի մնաց մինչև 1935 թվականը։ 1927 թվականից Վալտերն ապրել է այնտեղ, որտեղ Պիկասոյի ընտանիքն էր (Ռյու լյա Բոետի):Այդ բնակարանը նրան էր հատկացրել ընկեր և արտ-դիլեր Պոլ Ռոզենբերգը, որը ևս ապրում էր մոտակայքում։ 1930 թվականից Վալտերը ապրել է Պիկասոյի տան դիմաց՝ Ռյու լա Բոետիյում, տուն 44[2]։

1930 թվականի հուլիսին Պիկասոն ամրոց է գնել Բոյսելոուպում՝ Նորմանդիայում՝ ժիզորից ոչ հեռու, որը նա հիմնականում օգտագործել է որպես քանդակների ստեղծման ստուդիա։ Մարիա-Թերեզան աննկատ հետևել է Պիկասոյի ընտանիքին, դարձել նրա բնորդուհին, նկարների ու քանդակների մուսան[3]։

1935 թվականին Մարիա-Թերեզան հղիացել է։ Երբ Պիկասոյի ընկերը Օլգային ասել է, որ նրա ամուսինը վաղուց սիրուհի ունի և վերջինս հղի է, նա որդու՝ Պաուլոյի հետ լքել է Պիկասոյին և տեղափոխվել Ֆրանսիայի հարավ։ Պիկասոն և Օլգան այդպես էլ չեն բաժանվել, քանի ու Պիկասոն չէր ուզում հավասար բաժանել սեփականությունը, որը ամրագրված էր ֆրանսիական օրենսդրությամբ:Նրանք առանձին ապրեցին մինչև Օլգայի մահը՝ 1955 թվականը։

1935 սեպտեմբերի 5-ին ծնվել է Պիկասոյի և Մարիա-Թերեզայի աղջիկը՝ Մարիա դե լա Կոնսեպսյոնը (Մայա)։ Մարիա-Թերեզան և Մայան Պիկասոյի հետ ապրել են Ժյուան լե Պենեում՝ Ֆրանսիայի հարավում, 1936 թվականի մարտի 25-ից մինչև մայիսի 14-ը, ապա՝ Վերսալից 25 կմ հեռու գտնվող Լե Տրեմբլե սյուր Մոլդրեում:Այստեղ Պիկասոն հանգստյան օրերին և առավոտյան խաղացել է աղջկա հետ։ Մայան եղել է նրա որոշ նկարների մոդելը, այդ թվում՝ «Մայան տիկնիկով» նկարինը (1938)։

Մարիա-Թերեզան սկսել է խանդել Պիկասոյին, երբ նա սիրահարվել է սյուռեալիստ-լուսանկարիչ, բնորդուհի Դորա Մաարին։ Մի անգամ, երբ Պիկասոն նկարելիս է եղել «Գեռնիկան», Մարիա-Թերեզան և Մաարը հանդիպել են իրար Պիկասոյի ստուդիայում։ Հետագայում Պիկասոն ասել է, որ ինքը շատ գոհ է եղել ստեղծված իրավիճակից, և երբ իրեն առաջարկել են ընտրել իրենցից մեկին, Պիկասոն ասել է, որ իրենք իրենց մեջ պարզեն, և այդ ժամանակ երկու կանանց միջև սկսվել է համառ պայքար։ Պիկասոն այդ պահը նկարագրել է որպես «լավագույն հիշողություններից մեկը»[4]։

Իր կտավներում Պիկասոն Դորային պատկերում է որպես տառապող թխահեր կին, օրինակ «Սգավոր կինը», Մարիա-Թերեզային ընդհակառակը՝ որպես վառ շիկահեր[5]։

Հետագա կյանք և մահ

1940 թվականին Մարիա-Թերեզան և Մայան տեղափոխվում են Փարիզ՝ Անրի 4-րդ բուլվար, տուն 1 (Լե Տրեմբլե սյուր Մոլդրեյի տունը զբաղեցված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ)։

Պիկասոն ֆինանսապես աջակցում էր Մարիա-Թերեզային և Մայային, բայց երբեք չամուսնացավ նրա հետ։

1977 թվականին հոկտեմբերի 20-ին՝ Պիկասոյի մահվանից 4 տարի անց, Մարիա-Թերեզան ինքնասպանություն գործեց Ժյուան լե Պենում[6]։ Նրա աղջիկը ՝ Մայան ուներ երեք երեխա։ Մայայի տղաներից մեկը՝ Օլիվյե Վիդմայեր Պիկասոն, հրապարակել է իր հայտնի պապի կենսագրությունը «Պիկասո, Իրական ընտանեկան պատմություն»[7]։ Մայայի աղջիկը՝ Դիանա Վիդմայեր Պիկասոն 2003 թվականից աշխատում է իր պապի քանդակների 2000 էջանոց կատալոգի վրա՝ եռաչափ մոդելավորումով[8][9][10][11]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.