Մարդու իրավունքների համաշխարհային գիտաժողով
կազմակերպվել է ՄԱԿ-ի կողմից Վիեննայում՝ 1993 թվականի հունիսի 14-ից 25-ը / From Wikipedia, the free encyclopedia
Մարդու իրավունքների համաշխարհային գիտաժողով, կազմակերպվել է ՄԱԿ-ի կողմից Վիեննայում, Ավստրիա, 1993 թվականի հունիսի 14-ից 25-ը[1]։ Դա սառը պատերազմի ավարտից հետո կազմակերպված մարդու իրավունքների առաջին գիտաժողովն էր։ Գիտաժողովի հիմնական արդյունքը Վիեննայի հռչակագիրը և գործողությունների ծրագիրն էին։