Մարդու թանգարան (Փարիզ)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու թանգարան (ֆր.՝ Musée de l'Homme), Փարիզի բնագիտության թանգարանի մարդաբանական ֆիլիալ։ Թանգարանը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում՝ Շայո պալատի հարավային տաղավարում։
Մարդու թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզ, Ֆրանսիա |
Վայր | Շայո պալատ |
Հասցե | Տրոկադերոյի հրապարակ (17) |
Հիմնադրվել է | 1937 |
Հիմնադիր | Paul Rivet? |
Այցելուներ | 204 566 մարդ (2019)[1] |
Տնօրեն | Aurélie Clemente-Ruiz?[2] |
Կայք | museedelhomme.fr |
Թանգարանը հիմնադրվել է 1937 թվական, մինչպատերազմյան համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ։ Թանագարնի նախորդողը եղել էր Տրոկադերոյի Ազգագրական թանգարանը (ֆր.՝ Musée d'Éthnographie du Trocadéro), որը բացվել էր 1878 թվականին։ Թանգարանի հավաքածուն պարբերաբար թարմացվում է։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թանգարանի աշխատակիցներ Բորիս Վիլդեի և Անատոլի Լևիտսկի կազմակերպած «Մարդու թանգարնների ցանց»-ը դիմադրության շարժման բջիջներից մեկն է[3]։
Թանգարանի ազգագրական հավաքածուն 2006 թվականից ի վեր գտնվում են Բրանիլիի առափին գտնվող Պարզագույն արվեստի թանգարում։
2009-2015 թվականներին բնագիտության թանգարանի վերականգնման ծրագրի շրջանակներում, մարուդ թանգարանը փակվել է վերակառուցողական աշխատանքների համար։ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, իսկ հոկտեմբերի 17-ից թանգարանը կրկին բացվել է այցելությունների համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.