From Wikipedia, the free encyclopedia
Մավկաներ (на́вки; ուկրաիներեն՝ мавки, майки, нявки, нейки; բուլղար․՝ навяки, навы; словин. мавье, навье, мовье), սլավոնական դիցաբանության կերպար, չար հոգիներ, հավերժահարսեր[1]։ Հատկանիշներով նման են հավերժահարսերին, Կարպա-ուկրաինական «անտառային պաննա»-ներին կամ լեռնային իգական հոգիներին[2]։
Մավկա | |
---|---|
Տեսակ | դիցաբանական էակների դաս և mythical humanoid race? |
Ենթատեսակ | դիցաբանական կերպար և Nav'? |
Դիցաբանություն | Սլավոնական դիցաբանություն |
Երևի համընկնում է | Ռուսալկա, Ունդինա և Վիլա (դիցաբանական կերպար) |
Mavka Վիքիպահեստում |
Հավանաբար, մավկաներ էին դառնում մահացած ծնված երեխաները, չմկրտված մահացած երիտասարդները կամ էլ այն մարդիկ, ովքեր մահացել էին հավերժահարսական շաբաթում։ Քիչ է տարածված այն վարկածը, որ Մավկաներ դառնում էին ծնողների կողմից անիծված կամ չար ոգիների կողմից գողացված երեխաները[2]։
Մավկա (նավկա) բառը, ըստ երևույթին, առաջացել է սլավոնական «навь» բառից, որը նշանակում է «մահ», «մահացած մարմին»[2]։
Ժողովրդական պատկերացումներով՝ Մավկաներ էին դառնում դեռահաս չմկրտված կամ իրենց մայրերի կողմից խեղդված երեխաները, նաև այն երեխաները, որոնք մահացել էին Հավերժահարսական շաբաթում[2]։
Ըստ ուկրաինական եզակի հավատի՝ Մավկաներ հայտնվել են այն ժամանակ, «երբ հողը ծածկվել է գարնանային կանաչով»[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.