իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Մասսիմիլիանո Ալլեգրի (իտալ.՝ Massimiliano Allegri, օգոստոսի 11, 1967, Լիվորնո, Իտալիա), իտալացի ֆուտբոլային մարզիչ, նախկինում ՝ խաղացող (կիսապաշտպան)։ Մարզել է Միլան ակումբը (2010 թվականից[2] մինչև 2014 թվականը), որի հետ մեկ անգամ տիրացել է սկուդետտոյին և Իտալիայի սուպերգավաթին։ Ներկայում մարզում է Թուրինի Յուվենտուս ակումբը[3]։
Մասսիմիլիանո Ալլեգրի իտալ.՝ Massimiliano Allegro | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Մասսիմիլիանո Ալլեգրի | ||
Ազգությունը | իտալացի | ||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||
Մականուն | Մաքս | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 11, 1967 (57 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիվորնո, Իտալիա | ||
Հասակ | 183 սանտիմետր[1] | ||
Քաշ | 75 կիլոգրամ[1] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1984 - 1985 1985 - 1988 1988 - 1989 1989 - 1990 1990 - 1991 1991 - 1993 1993 - 1995 1995 - 1997 1997 - 1998 1998 1998 - 2000 2000 - 2001 2001 - 2003 Ընդհանուր |
Կուոյոպելլի Լիվորնո Պիզա Լիվորնո Պավիա Պեսկարա Կալյարի Պերուջա Պադովա Նապոլի Պեսկարա Պիստոյեզե Ալյանեզե |
7(0) 29(0) 2(1) 32(8) 29(5) 64(16) 46(4) 41(10) 21(6) 7(0) 46(4) 18(1) 32(8) 420(56) | |
| |||
Մարզչական կարիերա | |||
2003 -2004 2004 - 2005 2005 - 2007 2007 - 2008 2008 - 2010 2010 - 2014 2014 - ներկա |
Ալյանեզե ՍՊԱԼ Գրոսսետո Սասսուոլո Կալյարի Միլան Յուվենտուս | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլիստ եղած ժամանակ խաղում էր կիսապաշտպանի դիրքում։ Գտնվում էր միջին գծում, նաև հւշվում է որպես լավ իրացնող։ Նա լավ էր կարդում խաղը, կարողանում էր կատարել տեխնիկական հնարքներ և միշտ եղել է հարձակման էր տրվում ամբողջովին։
Մարզչական կարիերան Մասսիմիլիանոն սկսել է իր վերջին ակումբում, որտեղ խաղացել է - «Ալյանեզե»։ 2004 թվականին Ալլեգրին դարձավ «ՍՊԱԼ» ակումբի ուսուցիչ։ Հետո, 2005-2008 թվականներին գլխավորեց «Գրոսսետո» և «Սասսուոլո» ակումբները։ 2008 թվականի վերջում դուրս մնաց Սերիա Բ-ից և հաջորդ տարի հաղթեց Սերիա C-ի Սուպերգավաթը։ Այդ իսկ տարի նշանակվեց «Կալյարիի» գլխավոր մարզիչը[4], որտեղ աշխատեց 2 տարիա, բայց «կղզիաբնակների» ակումբում այնքան էլ մեծ հաջողության չհասավ. 9-րդ հորիզոնական 2008-2009 մրցաշրջանում և 16-րդ հորիզոնական 2009-2010 մրցաշրջանում[5][6]։ 2010 թվականի հունիսի 25-ին պաշտոնապես դարձավ «Միլանի» նոր գլխավոր մարզիչը պայմանագիր կնքելով մինչև 2012 թվականը[7]։ 2014 թվականի հունվարի 13-ին հեռացավ «Միլանից»։ 2014 թվականի հուլիսի 16-ին նշանակվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ։
Մասսիմիլիանոն ծնվել է Լիվորնոյում, Տոսկանա։ 1984 թվականին 17 տարեկան հասակում պայմանագիր կնքեց Սանտա Կրոչե սուլլ'Արնո քաղաքի ակումբի հետ։ Հաջորդ տարի հեռացավ քաղաքից և տեղափոխվեց հարազատ քաղաքի «Լիվորնո» ակումբը։ Մի քանի մրցաշրջան անցկացնելուց հետո նա ուղարկվեց «Պիու» ակումբը, որտեղ մեկ մրցաշրջան անցկանելուց հետո վերադարձավ «Լիվորնո»։ 6 տարի Տոսկանայի այս ակումբում անցկացնելուց հետո 1990 թվականին տեղափոխվեում է «Պավիյու»։ Իսկ հաջորդ մրցաշրջանում նա տեղափոխվեց «Պեսկարա», որտեղ էլ ցույց տվեց իր լավ խաղը։ Ամենահաջողը նրա համար 1992-93 մրցաշրջանն էր։ Ուրախ և լավ ֆուտբոլ խաղալով, որը այդ ժամանակ ցուցադրում էր «Պեսկարան» հոկեյի հաշվով հաղթանակներ էին. 5-1 «Յուվենտուսին», 4:5 «Միլանին», 4:3 և 3:5 «Անկոնոյին», 2:5 «Ուդինեզեին»։ Ալլեգրին այդ մրցաշրջանում 13 գոլ խփեց և դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն, բացի այդ միջին գծում խաղում էր Բրազիլիայի հավաքականի ապագա մարզիչ Դունգան։
Իր կարիերայի ավարտից հետո Մասսիմիլիանոն մնաց «Ալբանեզեում»՝ գլխավոր մարզչի պաշտոնում։ 2004 թվականին Ալլեգրին նշանակվեց «ՍՊԱԼ» ակումբի դաստիարակը։ Մակսիմիլիանոյի գլխավորությամբ ակումբը 2004-2005 մրցաշրջանում Սերիա C-ում զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվեց «Գրոսսետե»։ Նրանց հետ մարզիչը անցկացրեց 2 մրցաշրջան։ 2005-2006 մրցաշրջանում Սերիա C-ում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, բայց Սերիա Բ-ում խաղալու համար ՝ չկարողացավ հաղթել «Ֆրոզնինեյի»։ Հաջորդ մրցաշրջանում Սերիա C-ում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը, հաղթեց Սերիա C-ի սուպերգավաթը։ 2007 թվականի պայմանագիր կնքեց «Սասսուոլո» ակումբի հետ, և նրան նույնպես օգնեց դուրս գալ Սերիա Բ։ Լավ մրցաշրջան անցկացնելուց հետո Մասսիմիլիանո Ալլեգրին պայմանագիր կնքեց Սերիա Ա-ում գտնվող «Կալյարի» ակումբի հետ։ Ալլեգրիի հետ ակումբը 2008-2009 մրցաշրջանում զբաղեցրեց 9-րդ, իսկ 2009-2010 մրցաշրջանում 16-րդ հորիզոնականը։
2010 թվականի հունիսի 25 պաշտոնապես դարձավ «Միլանի» գլխավոր մարզիչը, պայմանագիր կնքելով մինչև 2012 թվականը։ Նոր մրցաշրջանի առաջին խաղում «Ռոսսոները» «Լեչչեյին» ջախջախեցին 4:0 հաշվով[8]։ Առաջին իսկ մրցաշրջանում Ալլեգրիի գլխավորությամբ «Միլանը» 2004 թվականից հետո առաջին անգամ հաղթեց Սերիա Ա-ն։ 2011 թվականի օգոստոսի 6-ին հաղթեց Իտալիայի Սուպերգավաթը՝ եզրափակչում հաղթելով Միլանի «Ինտերին» 2:1 հաշվով։ Դրանից հետո «Միլանը» կամաց-կամաց թուլացավ (2011-2012 մրցաշրջանում 2-րդ, 2012-2013 մրցաշրջանում 3-րդ հորիզոնական), և Իտալիայում սկսվեց «Յուվենտուսի» գերակայությունը։ Բացի այս ամենը, «Միլանից» հեռացան ակումբի առաջատարները. Տիագո Սիլվան, Ալեսսանդրո Նեստան, Ջենարո Գատուզոն, Կլարենս Զեեդորֆը, Անդրեա Պիռլոն, Ռոնալդինյոն, Զլատան Իբրահիմովիչը, Ֆիլիպպո Ինձագին և այլք։ Նրանց արժանի փոխարինողներ չգտնվեցին։ 2012 թվականի հունվարի 13-ին Մասսիմիլիանոն պայմանագիրը «Միլանի» հետ երկարաձգեց մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[9]։ Երկու տարի անց Ալլեգրին «Սասսուոլոյին» պարտվեց, «Միլանի» զբաղեցրեց առաջնությունում 11-րդ հորիզոնականը, և «Միլանի» ղեկը հանձնեց հայտնի ֆուտբոլիստ Զեեդորֆին։
Բրազիլիայում անցկացված աշխարհի առաջնությունից հետո Ալլեգրին ամենահավանական թեկնածուն էր, ով կարող էր գլխավորել Իտալիայի հավաքականը, սակայն նա դարձավ գլխավոր մարզիչ «Յուվենտուսում», իսկ Իտալիայի հավաքականում՝ Անտոնիա Կոնտեն։ Ալեգրին պայմանագիր կնքեց «Յուվենտուսի» հետ 2014 թվականի հուլիսի 16-ին։ 2014 թվականի դեկտեմբերի 22-ին «Ծեր Սինյորան» Իտալիայի Սուպերգավաթում պարտություն կրեց, 11 մետրանոց հարվածաշարում՝ զիջելով «Նապոլիին»։ Չնայած առաջին սեզոնը Ալլեգրիի գլխավորությամբ շատ հաջող էր, ակումբը կարողացավ հաղթել Իտալիայի առաջնությունում, Գավաթում, և դուրս գալ նաև Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ փուլ, որտեղ պարտություն կրեց «Բարսելոնայից»։
Ակումբ | Երկիր | Աշխատանքի սկիզբը | Աշխատանքի ավարտը | Արդյունքներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Հաղթանակ | Ոչ Ոքի | Պարտություն | Խաղերի % | ||||
Կալյարի | 4 հունիսի, 2008 | 14 ապրիլի, 2010 | 76 | 27 | 17 | 32 | 35.52 | |
Միլան | 25 հունիսի, 2010 | 13 հունվարի, 2014 | 178 | 91 | 49 | 38 | 51.12 | |
Յուվենտուս | 16 հուլիսի, 2014 | մ.հ. | 103 | 71 | 19 | 13 | 68.93 | |
Ընդհանուր | 357 | 189 | 85 | 83 | 52.94 |
2016 թվականի ապրիլի 21-ի դրությամբ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.