Մասնակից:Seda2606/Ավազարկղ15
From Wikipedia, the free encyclopedia
Փոքր բիզնեսներ (անգլ.՝ Small businesses), փոքր թվով աշխատողներ և/կամ ավելի քիչ տարեկան եկամուտ ունեցող կազմակերպությունների տեսակ։
Բիզնեսը սահմանվում է որպես «փոքր»՝ պետական աջակցության համար դիմելու և արտոնյալ հարկային քաղաքականությանը համապատասխանելու համար: Որակավորումները տարբեր են՝ կախված երկրից և արդյունաբերությունից (տասնհինգ աշխատողից սկսած՝ 2009 թվականին Ավստրալիայում «աշխատանքի մասին օրենքի» համաձայն, հիսուն աշխատողից սկսած՝ համաձայն Եվրամիության կողմից օգտագործվող սահմանման, և հինգ հարյուրից պակաս՝ ԱՄՆ Փոքր բիզնեսի կառավարման բազմաթիվ ծրագրերին համապատասխանելու համար): Փոքր բիզնեսը կարող է դասակարգվել նաև այլ մեթոդներով, ինչպիսիք են տարեկան եկամուտները, վաճառքը, ակտիվները, տարեկան համախառն եկամուտը, զուտ շահույթը, աշխատողների թիվը ամենալայն կիրառվող չափորոշիչներից մեկն է[1]:
Շատ երկրներում փոքր բիզնեսները ներառում են սպասարկման կամ մանրածախ գործունեության տեսակները, ինչպիսիք են փոքր մթերային խանութները, հացաբուլկեղենի խանութներ, վարսավիրանոցները կամ առևտրականները (օրինակ՝ ատաղձագործներ, էլեկտրիկներ), ռեստորաններ, լուսանկարիչներ, օնլայն բիզնեսներ և այլն: Որոշ մասնագետներ մատուցում են իրենց ծառայությունները՝ հիմնելով իրենց փոքր բիզնեսը, ինչպիսիք են իրավաբաններ, հաշվապահներ, ատամնաբույժներ, բժիշկներ (չնայած այդ մասնագետները կարող են նաև աշխատել խոշոր կազմակերպությունների կամ ընկերությունների համար): Փոքր բիզնեսները մեծապես տարբերվում են չափի, եկամուտների և առտոնությունների տեսանկյունից՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրից երկիր: Որոշ փոքր բիզնեսներ, ինչպիսիք են հաշվապահական ծառայությունների մատուցումը, կարող են պահանջել միայն բիզնեսի լիցենզիա: Մյուս կողմից, այլ փոքր բիզնեսները, ինչպիսիք են ծերանոցները կամ ալկոհոլ մատուցող ռեստորանները, ավելի խիստ են կարգավորվում և կարող են պահանջել ստուգում և հավաստագիր տարբեր պետական մարմիններից: