Մայքլ Ֆելփս
From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ֆրեդ Ֆելփս II (անգլ.՝ Michael Fred Phelps II[4], հունիսի 30, 1985(1985-06-30)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5]), ամերիկացի լողորդ, սպորտի պատմության մեջ միակ 23-ակի օլիմպիական չեմպիոնը, աշխարհի 26-ակի չեմպիոն 50-մետրանոց լողավազանում։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր պարգևների քանակով[6] (28)[7]։ Ֆելփսը նաև բոլոր ժամանակների ամենաշատ օլիմպիական ոսկե մեդալներ նվաճած մարզիկն է (23)[8],, օլիմպիական խաղերի անհատական մրցաձևերում ամենաշատ ոսկե մեդալների (13) և ընդհանուր առմամբ մեդալների (16) արժանացածը[9]։ Նրա մարզական կարիերայում ամենահաջողը 2008 թվականին Պեկինում անցկացված ամառային օլիմպիական խաղերն էին, որտեղ նա նվաճեց ութ ոսկե մեդալ և մեկ օլիմպիադայում նվաճած ոսկե մեդալների քանակով նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով իր համերկրացի մեկ այլ լողորդի՝ Մարկ Սփիցի՝ դեռևս 1972 թվականին սահմանած ռեկորդը (վերջինս մեկ օլիմպիադայում նվաճել էր յոթ ոսկե մեդալ)։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում[10] նվաճելով հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Ֆելփսը դարձավ միմյանց հաջորդած չորս օլիմպիադաներում անընդմեջ ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկը ամբողջ աշխարհում[11][12]։
Մայքլ Ֆելփս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | անգլ.՝ Michael Fred Phelps II |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Michael Phelps |
Մականուն(ներ)՝ | Tiburón de Baltimore |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 30, 1985(1985-06-30)[1][2][3][…] (39 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Ակումբ՝ | North Baltimore Aquatic Club? |
Մարզիչ(ներ)՝ | Bob Bowman? |
193 սանտիմետր | |
Քաշ՝ | 88 կիլոգրամ |
Սպորտային մականունը՝ «Բալթիմորյան փամփուշտ» (անգլ.՝ The Baltimore Bullet)։
Մայքլն ավելի հաջող հադես է գալիս ազատ և բաթերֆլայ ոճերում, ավելի թույլ հանդես է գալիս մեջքի և գորտալող ոճերում։ Նույնպես հաջող հանդես է գալիս ընդհանուր ոճում։
Իր կարիերայի ավարտի մասին հայտարարել է 2012 թվականին 27 տարեկան հասակում՝ Լոնդոնի Ամառային Օլիմպիական խաղերն ավարտվելուց հետո։ 2014 թվականին վերադարձել է և նորից մասնակցել միջազգային մրցումների[13]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին հայտարարել է մեծ սպորտին վերջնականապես հրաժեշտ տալու մասին[14]։
Համաշխարհային ռեկորդները եղել են յոթը (50մ. լողավազանում/«երկար ջուր»։ 100 մ և 200 մ բաթերֆլայ, 400 մ ընդհանուր ոճ, էստաֆետա 4×100 մ × 2,25 մ ազատ ոճում, էստաֆետա 4×200 մ × 2,25 մ ազատ ոճում )։
Մայքլ Ֆելփսի մարզական աննախադեպ նվաճումները նկատի առնելով՝ նրան ութ անգամ արժանացրել են «Տարվա լողորդ» (աշխարհի մասշտաբով. World Swimmer of the Year Award), տասնմեկ անգամ՝ «Տարվա ամերիկյան լողորդ» (American Swimmer of the Year Award), երկու անգամ՝ (2012 և 2016 թթ.) «FINA-ի տարվա լողորդ» (FINA Swimmer of the Year Award) տիտղոսների ու մրցանակների։ Sports Illustrated ամսագիրը Ֆելփսին արժանացրել է «Տարվա մարզիկ» (Sportsman of the Year) տիտղոսի ու մրցանակի։
Մայքլ Ֆելփսին շատ-շատերը համարում են «բոլոր ժամանակների մեծագույն լողորդ», հաճախ՝ նաև «բոլոր ժամանակների մեծագույն մարզիկ»[15][16]։
2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո Ֆելփսը հիմնել է Michael Phelps Foundation կազմակերպությունն ու հիմնադրամը, որը հետապնդում է առողջ ապրելակերպի և լողի՝ որպես մարզաձևի տարածմանն աջակցելու նպատակ։