From Wikipedia, the free encyclopedia
Մահվան վախ (տանատոֆոբիա), անհանգստություն, որը պայմանավորված է մահվան, գոյության դադարեցման մասին (քո կամ քո մտերիմների) մտքերով։ (Մահվան վախը), մահվան տագնապը տարբերվում է նեկրոֆոբիայից, որն իրենից ներկայացնում է հատուկ վախ մահացած կամ մահացող մարդկանց և/կամ նրանց հետ կապված իրերի հանդեպ (դագաղներ, գերեզմաններ)՝ լինելով մահացածների կամ մահամերձ մարդկանց հանդեպ, այլ ոչ թե իր մահվան հանդեպ վախ։
Մահվան վախ | |
---|---|
Տեսակ | ֆոբիա |
Death anxiety Վիքիպահեստում |
Բացի դրանից, նման կպչուն մտքերը կարող են հաճախ առաջանալ մահվան հետ սերտ շփումից (օրինակ՝ մոտ բարեկամների), որոնք կարող են խախտել մարդու բնական գործունեությունը և հենց դրա համար էլ պահանջում են հոգեբանի միջամտություն։
Մահվան վախը տարեց, մահվան շեմին գտնվող մարդկանց մոտ կարող է առիթ հանդիսանալ եսի ամբողջականության խաթարմանը, քանի որ նման մարդիկ, զգալով մոտալուտ վախճանը, փորձում են գտնել իրենց գոյության ինչ-որ (թեկուզ երևակայական) ընդլայնում։ Հոգեվարքի զգայապատրանքները, տեսիլքների ի հայտ գալը նրանց համար ծառայում է կրոնական հավատի հայեցակետի և անդրշիրիմյան կյանքի հաստատում։
Շատերը մահվան վախը համարում են մարդկային գոյության հիմնական դրդիչ խթան և սեփական կյանքի մոտիվացիա[1]։ Մասնավորապես դա վերաբերում է կրոնին, փիլիսոփայությանը, գիտությանը և գրականությանը (որպես իր անունը հավերժացնելու ձգտում)։ Սկզբունքորեն կպչուն մահվան վախը ախտորոշվում է որպես հիվանդություն և որոշ դեպքերում այն ստիպում է շատերին փախչել մարտի դաշտից, այրվող շինությունից և այլն։ Նման խուճապային երևույթները չեն նպաստում գոյատևմանը։ Դա վերաբերում է նաև կրոնին (Աստծո սահմանած կարգերին հարմարվելը կամ անդրշիրիմյան գոյությունը) և փիլիսոփայությանը (ճնշում գիտակցության մակարդակի վրա), նաև նույնիսկ մահը որպես հեռուև բացառիկ քողարկող զանգվածային տեղեկատվության աղբյուրներին (ավիավթարներ, թունավորումներ, ահաբեկչություններ, համաճարակներ․ այն դեպքում, երբ ավելի շատ մարդիկ մահանում են ավտովթարներից)։
Այսպիսով, մահվան վախը, որը տեղի է ունենում մահվան իսկության գիտակցության հետևանքով, դեռևս սեռական հասունացման տարիքում, հնարավորինս խորանում է, այնպես, որ մարդիկ գիտակցում են, որ դրա իրականությունն իրենց համար կյանքի շատ փոքր մասն է[2]։ Ոչ բոլոր հասարակություններն են կառուցված (և եղել են կառուցված) այս ձևով․ բուդդիզմում մահվան նախապատրաստվելը համարվել է մարդու ամենակարևոր գործը, բուսիդոյում մահը, որի վտանգը ուղեկցում է սամուրային ողջ կյանքի ընթացքում, դադարում է նրա վախը լինելուց։ Սակայն ժամանակակից հասարակությունում մահվան վախը շարունակում է ենթագիտակցորեն գործել՝ ընդհուպ մինչև դրա գոյության մերժումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.