Մալաթիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մալաթիա (թուրքերեն՝ Malatya; հուն․՝ Μαλάτεια, Մալատեյա;[1] ասոր՝ ܡܠܝܛܝܢܐ Malīṭīná)՝ քաղաք և շրջան Թուրքիայի Արևելյան Անատոլիա տարածաշրջանում, Մալաթիայի մարզի կենտրոն։ Բնակչությունը՝ 426,381մարդ[2]։
Քաղաք | ||
---|---|---|
Մալաթիա | ||
թուրքերեն՝ Malatya | ||
Երկիր | Թուրքիա | |
Իլչե | Մալաթիա | |
Համայնք | Մալաթիայի մարզ | |
Քաղաքապետ | Ահմեթ Չաքըր | |
Մակերես | 540 կմ² | |
ԲԾՄ | 954 մ | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | 426․381 մարդ (2012) | |
Ագլոմերացիա | 494,918 | |
Ազգային կազմ | թուրքեր, քրդեր, հայեր | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +90 422 | |
Փոստային դասիչ | 44xxx | |
Ավտոմոբիլային կոդ | 44 | |
Պաշտոնական կայք | malatya.bel.tr (թուրքերեն) | |
| ||
Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 954 մետր։
Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Հայերեն անվանվել է նաև Մելետինե անունով։ Ներկայիս թուրքական պաշտոնական անունն է՝ Մալաթյա։
Հեթական թագավորությունների ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում գտնվել է Մելիդ (Արսլանթեփե) քաղաքը[3][4]։ Մ.թ.ա. VI դարից մինչ 1071 թ. եղել է Փոքր Հայքի կազմում։ Մանազկերտի ճակատամարտից հետո, 1071 թ. քաղաքը զավթել են սելջուկ թուրքերը, որից հետո մտել է Կոնիայի սուլթանատի կազմ։ XVI դարում գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ Մինչ Հայոց ցեղասպանությունը քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը։
Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7–8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսքի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է, նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893 թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։
Մալաթիա քաղաքի մոտ, Եփրատի հովտում գտնվում է Գարագան լեռ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.