From Wikipedia, the free encyclopedia
Օքթայ Քայնարջա (թուրքերեն՝ Oktay Kaynarca, հունվարի 27, 1965, Ստամբուլ, Թուրքիա[1]), թուրք դերասան։ Առավել հայտնի է «Գայլերի հովիտը» (թուրքերեն՝ Kurtlar Vadisi) հեռուստասերիալում մարմնավորած դերի համար։ 2015 թվականից սկսած նկարահանվում է թուրքական հեղինակավոր «Մաֆիան կառավարում է աշխարհը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է Հըզըր Չաքըրբեյլիի դերը։
Օքթայ Քայնարջա թուրքերեն՝ Oktay Kaynarca | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Կրթություն | Ստամբուլի համալսարանի պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասան և հեռուստատեսային դերասան |
Ամուսին(ներ) | անհայտ |
Համատեղ ապրող(ներ) | Özgü Namal? |
Սովորել է Սկյուտարի դպրոցում[2]։ Թուրքիայում Օքթայ Քայնարջան առավել հայտնի է հեռուստասերիալներում իր մարմնավորած դերերով։ Նա մարմնավորել է Սյուլեյման Չաքըրի դերը «Գայլերի հովիտը» հեռուստասերիալում։ Նրա կերպարն այնքան սիրված է եղել, երբ նրա մարմնավորած կերպարը մահացել է հեռուստասերիալում, երկրպագուները կազմակերպել են հեռակա թաղման արարողություն։
Քայնարջան ունի հեղինակած բանաստեղծությունների ժողովածու, որը կոչվում է «Մահվանից հեռու էլ քաղաք չկա»։
Ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
1990 | Սիրայի պատմությունների անմոռանալի ռեժիսորը | Թարջան | Երկրորդական կերպար |
1994 | Խեցգետնի զամբյուղ | - | Երկրորդական կերպար |
1995 | Կնոջ անատոմիա | - | Երկրորդական կերպար |
1999 | Ջան Դոստում | Մուրատ | Գլխավոր դեր |
2000 | Վաղն ուշ չի լինի | - | Գլխավոր դեր / ռեժիսոր |
2001 | Խենթ սիրտ․ դժոխքի բումերանգ | Ջեմալ | Երկրորդական կերպար |
2002 | Աբդուլհամիդի անկումը | Հյուսեյին Ջահիթ | Երկրորդական կերպար |
2004 | Սրտի ժամանակ | Աքֆար | Գլխավոր դեր |
2007 | Օտարերկրացին | Բինբաշը | Երկրորդական կերպար |
Երբ ասում եմ զրո | Օղուզ | Գլխավոր դեր | |
Մշուշ և գիշեր | Նաջի | Երկրորդական կերպար | |
2008 | Ալիա | Հասան Սաբրի-Էմնիյեթ Ամիրի | Գլխավոր դեր / ռեժիսոր |
Ցտեսություն Գյուզին | Օզքան | Գլխավոր դեր | |
2011 | Չանաքքալեի ոգին | - | Գլխավոր դեր |
Հեռուստասերիալներ | |||
---|---|---|---|
Տարի | Վերնագիր | Դեր | Ծանոթագրություններ |
1989 | Երիտասարդություն | Ջեմ | Գլխավոր դեր |
1999 | Խլուրդ | Թոլգա Վերել | Գլխավոր դեր / ռեժիսոր |
Սոպրանոները | - | Թուրքական ձայնակցում | |
2001 | Եդիթեփե Ստամբուլ | Ֆերհան | Գլխավոր դեր |
Մեկ շնչով | Օզգյուր | Գլխավոր դեր | |
2002 | Տիկնայք և պարոնայք | Մելիհ | Գլխավոր դեր |
Լահմաջո և պիցցա | Ջեմշիթ | Գլխավոր դեր | |
2003 | Բանտարկված քաղաքաբնակներ | Ուսթեղման Մեհմեդ Ալի | Երկրորդական կերպար |
2003–2004 | Գայլերի հովիտ | Սյուլեյման Չաքըր | Գլխավոր դեր |
2004 | Մահ սիրո մեջ | Սինան | Գլխավոր դեր |
Անվանիր այն սեր | Ինքն իր դերում | Ռեժիսոր | |
2006 | Առաջին սերս | Մուրատ Գյուրսոյ | Գլխավոր դեր |
2007 | Լայն ժամանակներ | Հրամանատար Թարըք Սայան | Գլխավոր դեր |
2007–2008 | Հյուսիսային քամի | Փոյրազ Աքդաղ | Գլխավոր դեր |
2008 | Ձնծաղիկ | Լևենթ | Գլխավոր դեր |
Կարմիր լույս | Մեկնաբան | Երկրորդական կերպար | |
Դու հրաշք ես | Ինքն իր դերում | Հրավիրված դերասան | |
2008–2010 | Ադանացի | Յավուզ Դիքքայա | Գլխավոր դեր |
2010 | Հրաշալի Յազիբեն | Յավուզ Դիքքայա | Հրավիրված դերասան (16-րդ սերիա) |
2009 | Գարնանային ճյուղեր | Հանձնակատար | Երկրորդական կերպար |
2011 | Նուրի | Նուրի | Գլխավոր դեր |
2011–2012 | Սաքարիա Ֆըրաթ | Դելի Մևլյութ | Երկրորդական կերպար |
2012 | Սափրիչ Քեմալ | Սափրիչ Քեմալ | Գլխավոր դեր |
2013 | Կյանք հանուն | Էմիր Աթասոյլու | Գլխավոր դեր |
2014 | Եղբոր բաժին | Բանաստեղծություն կարդացող տղամարդ | Հրավիրված դերասան (22-րդ սերիա) |
2015– | Մաֆիիան կառավարում է աշխարհը | Հըզըր Չաքըրբեյլի | Գլխավոր դեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.