Մադրիդ (ինքնավար համայնք)

From Wikipedia, the free encyclopedia

Մադրիդ (ինքնավար համայնք)map

Մադրիդ (ինքնավար համայնք) (իսպ.՝ Comunidad de Madrid), ինքնավար համայնք Իսպանիայի կենտրոնում։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Մադրիդն է, որ նաև Մադրիդ պրովինցիայի մայրաքաղաքն է։ Մադրիդ ինքնավար համայնքը հարավից և արևելքից սահմանակցում է Կաստիլիա-Լա Մանչային և հյուսիսից ու արևմուտքից Կաստիլիա և Լեոնին։ Այն ձևավորվել է 1983 թվականին ներառելով Մադրիդի պրովինցիայի և պատմական Նոր Կաստիլիայի տարածքները։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մադրիդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մադրիդ (ինքնավար համայնք)Comunidad de Madrid (Իսպաներեն), Երկիր ...
Thumb
Մադրիդ (ինքնավար համայնք)
Comunidad de Madrid (Իսպաներեն)
flag of the Community of Madrid? Զինանշան
Thumb
Thumb
Thumb
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀիմնHymn of the Community of Madrid?
ԿարգավիճակԻնքնավար համայնք
Մտնում էԻսպանիա
ՎարչկենտրոնՄադրիդ
Խոշորագույն քաղաքՄադրիդ
Ամենաբարձր կետՊենյալարա[1]
ԲԾՄ678 մետր
Օրենսդրական մարմինAssembly of Madrid?
ՆախագահԷսպերանսա Ագուերե (ԻԺԿ)
ՀՆԱ
ՀՆԱ մեկ շնչի հաշվով
€ 213.031,4 միլիոն
€ 32.983
Բնակչություն (2010)
6․445․499 (13.5 %, 3 տեղ)
Խտություն802.66
Տարածք87 268  (8,030.1 %, 12 տեղ)
Thumb
Հիմնադրված է1983 թ.
Սահմանակցում էԿաստիլիա-Լա Մանչա և Կաստիլիա և Լեոն
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդES-MD
Ավտոմոբիլային կոդM
Comunidad de Madrid
Փակել

Մադրիդ ինքնավար համայնքը Իսպանիայի ինքնավար համայնքների մեջ բնակչությամբ երրորդ է 6.369.167 (2011) բնակչությամբ, որոնց մեծ մասը ապրում է Մադրիդում[2] Այն նաև ամենախիտ բնակեցված ինքնավար համայնքն է։ Մադրիդի տնտեսությունը գրեթե նույն չափսերն ունի ինչ Կատալոնիայի տնտեսությունը, որը Իսպանիայում մեծագույնն է։ Մադրիդի համայնքի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ամենամեծն է Իսպանիայում[3]։

Պատմություն

Նախապատմություն և Վեստգոթական թագավորություն

Thumb
Նախապատմական կուժ Սիեմպոսուելոսից, ցուցադրված է Իսպանիայի հնագիտական ազգային թանգարանում (Մադրիդ)

Մադրիդ ինքնավար համայնքնում մարդիկ բնակվել են Ստորին պալեոլիթի ժամանակաշրջանից, հիմնականում Մանսանարես, Ժարամա և Հենարես գետերի ավազաններում, որտեղ գտնվել են մի քանի հնագիտական նմուշներ։ Ամենանշանավոր հայտնագործումը Սիեմպոսուելոսում հայտնաբերված կուժն էր (մ. թ. ա. 1970-ից 1470 թվականներ)[4]։ Հռոմեական կայսրության ժամանակ տարածաշրջանը եղել է Սիտերիոր Տարակոնեսե պրովինցիայի մաս, բացառությամբ հարավ արևմտյան մասի, որը մտնում էր Լուսիտանիա պրովինցիայի կազմի մեջ։ Այստեղով անցել են երկու հռոմեական ճանապարհներ` via xxiv-xxix միացնելով Աստրոգան Լամինիումին և via xxv, որը միացրել է Էմերիտա Աուգուստան և Կաեսարաուգուստան։

Վեստգոթական թագավորության ժամանակ տարածաշրջանը կորցրեց իր կարևորությունը։ Բնակչությունը ապրում էր փոքր ավաններում։ Ալկալա դե Հենարեսը եղել է եպիսկոպոսական նստավայր 5-րդ դարում, սակայն այս փաստը բավական չէր, որպեսզի ավանին տային քաղաքի կարգավիճակ։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.