![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/Barajas_overview1.jpg/640px-Barajas_overview1.jpg&w=640&q=50)
Մադրիդի Բարախաս օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto Adolfo Suárez, Madrid-Barajas), Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի գլխավոր օդանավակայանը։ 2014 թվականի մարտի 24-ից կրում է դեմոկրատական Իսպանիայի կառավարության առաջին նախագահ՝ վարչապետ Ադոլֆ Սուարեսի անունը[1]։ Օդանավակայանը ունի 4 տերմինալ, այդ թվում 2006 թվականին բացված 4 տերմինալը, որը իր տարածքով աշխարահում ամենամեծերից մեկն է 760000 քմ։ Իր ծանրաբեռնվածությամբ 2008 թվականին օդանավակայանը աշխարհում զբաղեցրեց 11-րդ, իսկ Եվրոպայում 4-րդ տեղը (այդ տարվա ընթացքում իրականացվել են 469, 7 հազար թռիչքներ և վայրէջքներ)[2].2015 թվականի ուղևորների հոսքը կազմել է 46 միլիոն մարդ, օրական ավելի քանի 126000 ուղևոր[3]։ Բարախասը կապում է Պիրենեյան թերակղզին Եվրոպայի հետ, ինչպես նաև կապող օղակ է հանդիսանում Եվրոպայի և Լատինական Ամերիկայի միջև։
Ադոլֆ Սուարեսի անվան Մադրիդ Բարախաս միջազգային օդանավակայան | |||
---|---|---|---|
IATA: MAD – ԻԿԱՕ: LEMD | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | քաղաքացիական | ||
Ծառայում է | Մադրիդ | ||
Տեղագրություն | Իսպանիա | ||
Կառուցված | 1928 | ||
Կոորդինատներ | |||
Կոորդինատներ | 40°29′03″ հս․ լ. 3°34′00″ ամ. ե.HGЯOL | ||
Տերմինալներ | 4 | ||
Տեղական ժամանակ | UTC 0 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | www.aena.es | ||
Թռիչքի ուղի | |||
Ուղղություն | Երկարություն | Ծածկ | |
ֆտ | մ | ||
15L/33R | 4, 220 | Ասֆալտ | |
18L/36R | 3, 620 | Ասֆալտ | |
15L/33R | 3, 620 | Ասֆալտ | |
18R/36L | 4, 470 | Ասֆալտ
... etc. | |
... etc. | |||
Վիճակագրություն (2008) | |||
Passengers | 50, 864, 104 | ||
Aircraft movements | 469, 740
... etc. | ||
Բարախասը իսպանական Iberia Airlines ավիաընկերության հիմնական փոխադրողն է, որը ապահովում է նրա ուղևորների ավելի քան 60 տոկոսը։ Օդակայանը փաստացի քաղաքի տարածքում է գտնվում՝ 14 կմ հյուսիս - արևելք Մադրիդի կենտրոնական հրապարակից՝ Պուերտա դել Սոլից[4]։