From Wikipedia, the free encyclopedia
Մագնուս III Բոկոտն, կամ Ոտաբոբիկ (հին սկանդ.՝ Magnús berfœtt, 1073[1][2], Նորվեգիա - օգոստոսի 24, 1103, River Quoile, Միացյալ Թագավորություն), Նորվեգիայի թագավոր 1093—1103 թվականներին, Օլաֆ III Լռակյացի և հարճ Տորի որդին։ Մագնուս III թագավորի գահակալությունը վիկինգների ագրեսիվ քաղաքականության վերադարձի փորձ էր ուղղված Իռլանդական ծովից մինչև Բրիտանական կղզիների հյուսիսը նորվեգական կայսրության ստեղծմանը։ Մագնուսի մահից հետո իր ստեղծած կայսրությունը փլուզվեց։ Գոյություն ունի Մագնուս III թագավորի անվան մի քանի վարկած։ Ամենատարածվածն ու հավաստին այն է, որ նա հակում ուներ Շոտլանդական լեռներում բնակվող գալերի հագուստ հագնել, այդ թվում՝ քիլթ։
Մագնուս III Բոկոտն Magnús III berfœtt | ||
| ||
---|---|---|
Սեպտեմբերի 22 1093 - Օգոստոսի 23 1103 | ||
Նախորդող | Օլաֆ III Լռակյաց | |
Հաջորդող | Էիսթեին I Մագնուսոն, Սիգուրդ I Խաչակիր, Օլաֆ Մագնուսոն | |
Մասնագիտություն՝ | միապետ | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | 1073 | |
Ծննդավայր | Նորվեգիա | |
Վախճանի օր | Օգոստոսի 23 1103 | |
Վախճանի վայր | Դաուն, Օլսթեր | |
Թաղված | Դաունպատրիկ | |
Դինաստիա | Հորվագերներ Հարալդ I Գեղավարսի տոհմ | |
Քաղաքացիություն | Նորվեգիա | |
Հայր | Օլաֆ III Լռակյաց | |
Մայր | Թորա Յոնսդոթեր | |
Ամուսին | Մարգարետա Ֆրեդկուլա | |
Զավակներ | էյսթեյն 1-ին Մագնուսոն, Սիգուրդ 1-ին, Օլաֆ Մագնուսոն, Տորա Մագնուսդոտեր, Սիգուրդ Սլեմբե, Հարալդ IV և Ragnild Magnusdotter? | |
1093 թվականին, Օլաֆ III Լռակյացի մահից հետո, Մագնուսը թագադրվում է որպես Նորվեգիայի թագավոր։ Սակայն Օպլանդի բնակիչները հավաքի ժամանակ թագավոր են կարգում Մագնուս II Հարալդսոնի որդի Հակոն I Տորիրի Դաստիարակին։
Այնուհետ Հակոնը մեկնում է մայրաքաղաք Թրոնհեյմ, որպեսզի Մագնուս III թագավորի հետ կիսի երկիրը, ինչպես արել են իրենց հայրերը։ Նրա այդ պահանջը արդարացվում է։ Դառնալով կոնունգ՝ Հակոնը հավաքում է աշխարհազոր, չեղյալ է հայտարարում որոշ հարկատեսակներ և օրենսադրական բարեփոխումներ է իրականացնում, ինչով արժանանում է բոնդերի համակրանքին։ Հակոնի արարքները բացասաբար են ընդունվում Մարկուս III-ի կողմից, և եղբայրների մոտ հակամարտություն է առաջանում։
1093 թվականի վերջին Հակոնն ու Մագնուսը սկսում են պատրաստվել իրար դեմ պատերազմի և զորք են հավաքում։ Սակայն 1094 թվականին Հակոնը անսպասելիորեն մահանում է, բայց իր կողմնակիցները զենքերը վայր չեն դնում։ Հակոնի կողմնակիցները Հյուսիսային Նորվեգիայում ջախջախում են աշխարհազորին, սակայն հետագայում Մագնուս III-ը արագորեն կարողանում է ընկճել ապստամբությունը։ Յարլ Տորիրը և այլ ապստամբներ կախաղան են բարձրացվում։
Մագնուս III-ը սկսեց ղեկավարել երկիրը միայնակ. Նա հաստատեց խաղաղություն և երկիրը մաքրեց վիկինգներից ու հանցագործներից։ Նա նպատակասլաց էր, մարտական և ամեն ինչում նմանվում էր իր պապ Հարալդ Խստագույնին։ (Սնորի Ստուրլուսոն, «Կլոր Երկիր» սագա Մագնուս Բոկոտնի մասին)[3]։ |
Նորվեգիայում հաստատելով իր գերիշխանությունը՝ Մագնուս III թագավորը սկսեց իրականացնել ագրեսիվ քաղաքականություն հարևան երկրների՝ Դանիայի և Շվեդիայի նկատմամբ։ Հակամարտության պատճառ է հանդիսանում Գյոտա-Էլվ գետի ափամերձ սահմանային տարածքները, որտեղով այդ ժամանակ անցնում էր սկանդինավյան թագավորությունների սահմանները։ 1094 թվականին Մագնուսը արշավանք է իրականացնում դեպի դանիական Հալանդ շրջան (ներկայումս հանդիսանում է Շվեդիայի մաս), որտեղ մեծ հաջողություններ է ունենում։ 1095 թվականին մեծ զորքով Մագնուս III իրականացնում է արշավանք դեպի շվեդական Վեստերգյոտլանդ և ստիպում տեղի բնակչությանը հայտնել իրենց հավատարմությունը իրեն։
Վենեռն լճի հարավային մասում գտնվող Կոլանդսյոյ կղզում կառուցվում է փայտյա զինվորական հենակետ, որտեղ տեղակայվում է կայազոր։ Արդեն հաջորդ տարի Շվեդիայի Ինգե I թագավորը գրոհով վերցնում է ամրությունը և վերականգնում իր գերիշխանությունը Արևմտյան Գյոյթալանդում։ 1097 թվականին Մագնուսը կրկին իրականացնում է արշավանք դեպի Շվեդիա, բայց պարտություն է կրում Ինգե I-ից Ֆոկսերենի ճակատամարտում։
Վերջապես 1099 թվականին Գյոթե-Էլվ գետի ափին հանդիպում են երեք թագավորները Նորվեգիայի թագավոր Մագնուս III Բոկոտնը, Շվեդիայի թագավոր Իգնե I Մեծը և Դանիայի թագավոր Էրիկ I Բարին։ Կողմերը կնքում են սահմանների անձեռմխելիության սկզբունքի առաջնահերթությամբ հաշտության պայմանագիր։ Որպես պայմանագրի ամրապնդում՝ Մագնուսը ամուսանանում է Իգնեի դստեր հետ, ով ստացավ Մարգագետ Ֆրեդկուլյա անվանումը («Խաղաղության կին»)։
Մագնուսի հաջորդ նախաձեռնությունը դարձավ Անգլիա ներխուժումը։ Անցել էր շուրջ 30 տարի Ստամֆորդ-Բրիդջի ճակատամարտում Հարալդ III Խստագույն թագավորի մահից, բայց Անգլիան դեռևս գրավում էր վիկինգների ժառանգներին՝ ցանկանալով կրկնել 800—860 թվականների արշավանքները։ Այդ ժամանակներից հետո Անգլիան դարձել էր հզոր թագավորություն։ Այդ իսկ պատճառով Մագնուսը որպես թիրախ ընտրում է Անգլիայի սկանդինավյան խիտ բնակչություն ունեցող շրջանները։
Ստեղծված իրավիճակը նպաստավոր էր Մագնուսի արշավանքների համար։ Օրկնեյան կղզիներում յարլ Պաուլի և Էրլենդի միջև առաջացել էր իշխանության համար հակամարտություն, Շոտլանդիայում քաղաքացիական պատերազմ էր Դոնալդ III և նրա եղբորորդի Էդգարի միջև, Իռլանդիայում նորվեգացի բնակչության և տեղաբնիկ կելտերի միջև հակամարտություն էր, թագավոր Գոդրետ Կրովանի մահից հետո Մենի թագավորությունը փլուզման շեմին էր, իսկ Ուելսի թագավոր Գրիֆդ ապ Կինանը ապստամբել էր նորմաններ դեմ։ Այսպիսի իրավիճակում Մագնուսի հզոր նավատորմի և բանակի հայտնվելը դատապարտված էր հաջողության հասնելու։
Օրկնեսյան կղզիները դեռևս Նորվեգիայի առաջին թագավոր Հարալդ I Գեղավարսի ժամանակներից գտնվում էին նորվեգական թագի ենթակայության ներքո։ Սակայն Օլաֆ Լռակյացի իշխանության ժամանակ կղզիների նկատմամբ նորվեգական իշխանությունը հասավ նվազագույնի։ 1098 թվականի ժամանելով Օրկենեսյան կղզիներ՝ Մագնուս III թագավորը ձերբակալում է յարլերին և ուղարկում Նորվեգիա բանտարկության։ Տեղի բնակչությանը ստիպելով հավատարմություն ցուցաբերել իր որդի Սիգուրդին՝ Մագնուսը ուղևորվում է Հեբրիդյան կղզիներ։ Տեղի բնակչությանը թալանելոււց հետո՝ Մագնուսը կղզիները միացնում է իր թագավորությանը։ Բացի այդ Մագնուսը նվաճում է Իռլանդիայի և Շոտլանդիայի ափերը։
Այոն կղզում գտնվող սուրբ Կոլումբի վանքը նույնպես ներառվում է Մագնուսի իշխանության ներքո։ Թագավորը այնտեղ տեղակայում է իր կայազորը։
Մագնուսի հաջորդ թիրախը հանդիսանում է Մեն կղզին։ Մագնուսի այցը կղզի դադարեցնում է կղզու քաղաքացիական պատերազմը։ Ձերբակալելով Գոդրեդ Կրովանի որդիներ Օլաֆին և Լեգմանին՝ Մագնուսը տեղի բնակչությանը ստիպում է հավատարմության երդում տալ իրեն։ Կղզին դառնում է Մագնուսի հետագա արշավանքների գլխավոր հենակետը։ Այստեղ Մագնուսը կառուցում է մի քանի ամրոցներ, որոնք ընդհուպ մինչև 13-րդ դարը ծառայում են որպես Մենի ղեկավարների նստավայր։
Գտնվելով Մեն կղզում՝ Մագնուսը ներքաշվում է վալոնցիների կռիվին։ Վալոնցիները իրենց առաջնորդ Գրիֆիդի գլխավորությամբ պայքարում էին նորմանդացիների դեմ։ 1098 թվականին անգլոնորմանդյան զորքերը, հետապնդելով վալոնցիներին, անսպասելիորեն հարձակման են ենթարկվում նորվեգական նավատորմի կողմից։ Այդ կռվում անգլիացիները ջախջախվում են, սիկ նրանց զորքի առաջնորդ Գուգո դե Մոնտգոմերին սպանվում։ Համաձայն սկանդինավյան սագաների և ուելսյան ժամանակագրության՝ Մարկուսը անձամբ է նետահարել Մոնտգոմերիին։ Այդ ճակատամարտի արդյունքը եղավ այն, որ վերականգնվեց Գվինեդայի թագավորությունը, իսկ Մագնուսը գրավեց Անգլսի կղզին։ Այն համարվում էր նրա թագավորության ամենահարավային տարածքը[3]։ Բրիտանական պատմիչները ենթադրում են, որ Գրիֆիսը, ունենալով սկանդինավյան ծագում, հավատարմության երդում էր տվել Մագնուսին։
Անգլիացիների հետ ճակատամարտից հետո Մագնուսը ուղևորվում է Շոտլանդիա։ 1098 թվականին իր քեռուց Շոտլանդիայի թագը խլած Է Էդգար թագավորը պատրաստ չէր նորվեգական հզոր զորքի ներխուժմանը։ Կողմերը բանակցությունների մեջ են մտնում, որի ավարտին կնքում են խաղաղության պայմանագիր։ Այդ պայմանագրով Մագնուսին էին փոխանցվում Շոտլանդիայի արևմուտքում գտնվող բոլոր այն կղզիները, որոնց և մայրցամաքային Շոտլանդիայի միջի ընկած հատվածոով կանցներ առագաստը բացած նավ։ Այսպիսով Մագնուսի մարդիկ անցան բոլոր կղզիների և մայրցամաքի միջով և միացրեցին Նորվեգիայի թագավորությանը[3]։ Բացի այդ Մագնուսին էր անցնում Կոնտաիր քաղաքը։
Հեբրիդյան կղզիներում ձմեռելուց հետո Մագնուս III թագավորը վերադառնում է Նորվեգիա։ Գրավված տարածքներում իշխում է իր ոորդի Սիգուրդը, որին Մագնուսը մեկնելուց առաջ ամուսնացնում է Բիդումինի հետ, ով հանդիսանում էր Մանստերի և Լենստերի թագավոր Ուա Բրիաինի դուստրը։
Նորվեգիայում երկրի ներքին խնդիրները կարգավորելուց հետո Մագնուսը սկսում է նոր արշավանքներին պատրաստվել։ Նրա թիրախը Իռլանդիան էր։ Իռլանդիայի բարձրագույն թագավոր Ուա Բրիայնի մահից հետո նոր թագավոր չէր ընտրվել։ Երկրում սկսվեց թագավորի որդիների միջև իշխանական պայքար։ Այդ իրավիճակում Մագունսը հեշտորեն գրավում է Դուբլինը և Միդ թագավորությունը։ Հաջորդ տարի գրավում է Օլստերը։ Սակայն Նորվեգիա վերադառնալուց որոշ ժամանակ առաջ Մագնուսը իր թիկնազորի հետ հայտնվում է ծուղակում և սպանվում։ Իմանալով հոր մահվան մասին՝ Սիգորդը, իշխում էր Մեն կղզում, անմիջապես մեկնում է Նորվեգիա, որպեսզի ներկայացնի իր թեկնածությունը նորվեգական գահին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.