բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ճապկի (լատին․՝ Cornus alba L.), հոնազգիների ընտանիքի տերևաթափ ցածրաճ ծառերի կամ թփերի մոտավորապես 50 տեսակ ունի[1]։ Հայտնի է 40 տեսակ։
Ճապկի | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Cornus | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Տարածում | ||||||||||
|
Ցողունի բարձրությունը 1,5-4 (6) մ է։ Երիտասարդ ճյուղերը կանաչավուն են, հետագայում՝ կարմրավուն։ Տերևները հակադիր են, լայն, նեղ, երկարավուն կամ նշտարաէլիպսաձև։ Ծաղկաբույլը վահանաձև է, ծաղիկները՝ սպիտակ, մանր։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գնդաձև, հյութալի, կապտավուն կամ սև կորիզապտուղ է։
Հայաստանում՝ 2 տեսակ՝
Տարածված է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, մացառուտներում, անտառեզրերին, կիրճերում, գետափերին և այլն։
Պտուղները և սերմերը պարունակում են 19-45% չորացող յուղ, տերևները՝ 160-200, իսկ պտուղները՝ մինչև 100 մգ % վիտամին C։ Արագաճ է։
Բազմանում է սերմերով, արմատամացառներով և կտրոններով։ Գեղազարդիչ է։ Օգտագործվում է կանաչ շինարարության մեջ (կարելի է օգտագործել հակաէրոզիոն տնկարկներում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.