Ղազախստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
Վիքիմեդիայի նախագծի ցանկ From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Ղազախստանի օբյեկտները թվով 5-ն են (2017 թ), որը կազմում է ընդհանուր թվի 0,5 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)։ 3 օբյեկտներ ընդգրկված են մշակութային չափանիշներով, այդ թվում՝ 1-ը համարվում է մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց, մնացած 2-ը՝ բնական չափանիշներով։ Բացի դրանից 2017 թվականի դրությամբ ևս 13 օբյեկտներ ընդգրկված են թեկնածու ցանկում[1]։
Ղազախստանը վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1994 թվականի ապրիլի 29-ին[2]։ Ղազախստանի առաջին օբյեկտներն ընդգրկվել են ցանկում 2003 թվականին, Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 27-րդ նիստում։
Տվյալ աղյուսակում տեղանքներն ընդգրկված են Համաշխարհային ժառանգության կողմից դասակարգված ձևով։
# | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման տարեթիվ | Ցանկում ընդգրկվելու տարեթիվ | № | Չափանիշներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Խոջա Ախմեդ Յասավիի դամբարան[3] (ղազ.՝ Қожа Ахмет Ясауи кесенесі) |
Քաղաք՝ Թուրքեստան Հարավ-Ղազախստանյան մարզ |
1389-1405 | 2003 | 1103 | i, iii, iv | |
2 | Թամաղլի (Թանբալի) հնագիտական լանդշաֆտի պետրոգլիֆներ[4] (ղազ.՝ Тамғалы петроглиф тас кешені) |
Մոտակա քաղաք՝ Ալմաթի Ալմաթայի մարզ |
Մ․ թ․ ա 2-րդ հազարամյակ - 20-րդ դարի սկիզբ | 2004 | 1145 | iii | |
3 | Սարիարկա՝ Հյուսիսային Ղազախստանի տափաստաններ և լճեր[5] (ղազ.՝ Сарыарқа - Солтүстік Қазақстан даласы мен көлдері) |
Աքմոլայի, Կարագանդայի, Կոստանայի մարզեր | — | 2008 | 1102 | ix, x | |
4 | Մետաքսի ճանապարհի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ[6] | Ալմաթայի, Ժամբիլի մարզեր (Չինաստանի և Ղրղզստանի հետ համատեղ) | - | 2014 | 1442 | ii, iii, v, vi | |
5 | Արևմտյան Տյան Շան[7] (ղազ.՝ Батыс Тянь-Шань) * Կարատաու բնական արգելոց * Ակսու-Ջաբագլի բնական արգելոց * Սաիրամ-Ուգամ ազգային պարկ | Հարավ-Ղազախստանյան, Ժամբիլի մարզեր (Ուզբեկստանի և Ղրղզստանի հետ համատեղ) | - | 2016 | 1490 | x |
Աղյուսակում օբյեկտները դասավորված են նախնական ցանկում դրանք ավելացնելու հերթականությամբ։ Ցանկում նշված են այն օբյեկտները, որոնք Ղազախստանի կառավարության կողմից առաջարկվել են որպես թեկնածուներ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։
# | Պատկեր | Անվանում | Տեղադրություն | Ստեղծման ժամանակ | Ցանկում ընդգրկվելու տարին | № | Չափանիշներ |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Մերկե սրբավայր[8] (ղազ.՝ Меркі) | Մոտակա բնակավայր՝ Մերկե Ժամբիլի մարզ | VI-XI դարեր | 1998 | 1131 | նշված չեն | |
2 | Բեգազի Դանդիբայ մեգալիթյան դամբարան[9] (ղազ.՝ Беғазы - Дәндібай мәдениеті) | Մոտակա բնակավայր՝ Աքթոգայ Քարաղանդայի մարզ | Մ․ թ․ ա XIII-IX դարեր | 1998 | 1132 | ii, iii, iv | |
3 | Թասմոլա մշակույթի քարե շրջաններով դամբարանաբլուրներ[10] (ղազ.՝ Тасмола мәдениеті) | Քարաղանդայի, Աքմոլայի, Պավլոդարի մարզեր | Մ․ թ․ ա VII-III դարեր | 1998 | 1133 | նշված չեն | |
4 | Եշկիոլմեսի ժայռապատկերներ[11] (ղազ.՝ Ешкіөлмес петроглифтері) | Մոտակա քաղաք՝ Տալդի Կուրգան Ալմաթայի մարզ | Մ․ թ․ ա XIII-IX դարեր | 1998 | 1134 | նշված չեն | |
5 | Արփա-Ուզենի ժայռապատկերներ[12] (ղազ.՝ Арпаөзен петроглифтері) | Մոտակա բնակավայր՝ Չուլակկուրգան Հարավ-Ղազախստանյան մարզ | Մ․ թ․ ա I հազ․ | 1998 | 1135 | ii, iii, iv | |
6 | Կարաթաուի պալեոլիթական օբյեկտներ[13] (ղազ.՝ Қаратау) | Հարավ-Ղազախստանյան, Ժամբիլի, Ղիզիլօրդայի մարզեր | — | 1998 | 1136 | նշված չեն | |
7 | Օթրար օազիսի հնագիտական օբյեկտներ[14] (ղազ.՝ Отырар) | Մոտակա քաղաք՝ Թուրքեստան Հարավ-Ղազախստանյան մարզ | — | 1998 | 1137 | iii, iv | |
8 | Ուլիթաու մշակութային լանդշաֆտ[15] (ղազ.՝ Ұлытау) | Մոտակա քաղաք՝ Ժեզկազգան Քարաղանդայի մարզ | — | 1998 | 1138 | նշված չեն | |
9 | Հյուսիսային Տյան Շան (Իլե-Ալաթաու ազգային պարկ)[16] (ղազ.՝ Іле-Алатау ұлттық паркі) | Մոտակա քաղաք՝ Ալմաթի Ալմաթայի մարզ | — | 2002 | 1681 | x | |
10 | Ալթին Էմել պետական ազգային պարկ[17] (ղազ.՝ «Алтынемел» мемлекеттік ұлттық табиғи паркі) | Մոտակա քաղաք՝ Ալմաթի Ալմաթայի մարզ | — | 2002 | 1682 | vii, viii, ix | |
11 | Աքսու Ժաբագլի արգելոց[18] (ղազ.՝ Ақсу-Жабағылы мемлекеттік табиғи қорығы) | Հարավ-Ղազախստանյան, Ժամբիլի մարզեր | — | 2002 | 1683 | vii, x | |
12 | Մետաքսի ճանապարհ[19] (ղազ.՝ Жібек жолы) | Եվրոպա-Չինաստան | — | 2012 | 5754 | նշված չեն | |
13 | Սաուիսկանդիկի ժայռապատկերներ[20] | Մարզ՝ Ղիզիլօրդայի մարզ | XVIII век до н. э. — III век н. э. | 2016 | 6156 | ii, iii, iv |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.