From Wikipedia, the free encyclopedia
Ձյունիտիրո Կոիձումի[4] (ճապ.՝ 小泉 純一郎, հունվարի 8, 1942[1][2][3], Յոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա), Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Ճապոնիայի վարչապետը 2001 թվականից մինչև 2006 թվականը։
Ձյունիտիրո Կոիձումի ճապ.՝ 小泉純一郎 | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1942[1][2][3] (82 տարեկան) |
Ծննդավայր | Յոկոսուկա, Կանագավա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Կեյոյի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ, Կանագավա պրեֆեկտուրայի Յոկոսուկայի ավագ դպրոց, Յոկոսուկա քաղաքի Ումահորիի միջնակարգ դպրոց և Յոկոսուկա քաղաքի Յամաձակիի տարրական դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և տնտեսագետ |
Ծնողներ | հայր՝ Ձունյա Կոիձումի, մայր՝ Յոսիե Կոիձումի |
Զբաղեցրած պաշտոններ | Արտաքին գործերի նախարար, Ճապոնիայի առողջապահության և սոցիալական ապահովության նախարար, Ճապոնիայի վարչապետ, Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Գյուղատնտեսության, անտառաբուծության և ձկնարդյունաբերության նախարար, Փոստի և հեռահաղորդակցության նախարար, Ճապոնիայի վարչապետ և Ճապոնիայի վարչապետ |
Կուսակցություն | Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սեյվա Սեյսակու Կենկյուկայ և YKK? |
Երեխաներ | Կոտարո Կոիձումի և Սինձիրո Կոիձումի |
Ստորագրություն | |
Junichiro Koizumi Վիքիպահեստում |
Կոիձումին եղել է հայտնի քաղաքական գործիչ, 2005 թվականին լիբերալ դեմոկրատական կուսակցությունը իր ղեկավարությամբ ստացել է խորհրդարանային մեծամասնությունը։ Ներքին քաղաքականության բարեփոխումների, պետական պարտքի կրճատման և փոստային ծառաայությունների մասնավորեցման կողմնակիցն էր։ Նրա օրոք արտաքին քաղաքականությունը հայտնի է դարձել Չինաստանի, Հարավային Կորեայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ։ Չնայած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ճապոնիայի գրավված երկրների կողմից բողոքին, նա բազմիցս այցելում էր Յասուկունի տաճարը, որտեղ հարգում էին պատերազմի ժամանակ զոհված զինվորների և ռազմական գործիչների, ներառյալ` զինվորական հանցագործների հիշատակը։ Բազմիցս պահանջել է Ռուսաստանին պատկանող Կուրիլյան կղզիների վերադարձը։ Ակտիվորեն խթանել է ճապոնական զորքերի Իրաք ուղարկումը։ Ելույթ է ունեցել Ճապոնիայի սահմանադրության փոփոխման համար` կայսերական գահին իգական ժառանգությունը հաստատելու նպատակով։
Իր կառավարման ժամանակաշրջանը հայտնի է դարձրել տնտեսական բարեփոխումներով, որի արդյունքում շուրջ մեկ միլիոն ճապոնացի այժմ ապրում է պետական նպաստներով[5], ներառյալ նաև Յակուձայի ավազակային կազմակերպության նախկին մասնակիցները։ Կոիձումիի բարեփոխումներից առավել հայտնի է պետական փոստային ծառայության մասնավորեցումը, որը միաժամանակ ներառված է Ճապոնիայի մեծ վարկային կազմակերպությունների ցանկում, որը մրցակցում է առևտրային բանկերի հետ։ Կոիձումին փոստային ծառայության մասնավորեցումն անվանում էր «բարեփոխումների բարեփոխում», քանի որ «Միջոցների անարդյունավետ ծախսումը նվազեցնում է գանձարանի միջոցները և աղտոտում շրջակա միջավայրը»[6]։
Հակված է բանավեճերի և պոպուլիստական հասարակական հրապարակումների, խարիզմատիկ, դրական իմիջ ունեցող, էներգիայով լի քաղաքական գործիչ է։ Կանանց նշանակել է պատասխանատու պետական պաշտոնների, ներառյալ` ճապոնյայի արտաքին գործերի նախարարի պաշտոնի, որը զբաղեցրել է Մակիկո Տանակոն։ Բաժանված է, ունի երկու որդի։ Հասակը 169սմ է, քաշը` 60կգ։ Հեղինակավոր Կեյո համալսարանի շրջանավարտ է եղել։
Կոիձումին հրապարակել է, որ 2006 թվականին նա հեռանալու է վարչապետի պաշտոնից` համաձայն լիբերալ դեմոկրատական կուսակցության կանոնների։ Կոիձումիի իրավահաջորդի հարցը մամուլում երկար ժամանակ ակտիվորեն քննարկվում էր։ 2006 թվականին երկու պաշտոններում էլ նրան փոխարինում է Շինզո Աբեն։
Պաշտոնից հեռանալուց հետո, մինչև 2013 թվականը հանրային ելույթներ չի ունեցել։ 2013 թվականին Ֆուկուսիմայի ատոմային էլեկտրոկայանի պայթյունից հետո սկսել է ակտիվորեն ելույթ ունենալ ընդդեմ Ճապոնիայի ատոմային էներգետիկայի, ինչը հակադրվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից վարված միջուկային քաղաքականությանը ինչպես նրա կառավարության, այնպես էլ` իր հաջորդների կառավարության ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.