![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c2/Operation_Olive_Branch.svg/langhy-640px-Operation_Olive_Branch.svg.png&w=640&q=50)
Ձիթենու ճյուղ (գործողություն)
From Wikipedia, the free encyclopedia
«Ձիթենու ճյուղ» գործողություն (թուրքերեն՝ Zeytin Dalı Harekâtı), ռազմական գործողություն, որն իրականացրել են Թուրքիան և Սիրիայի ազատ բանակը։ Գործողությունները տեղի են ունենում Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսային հատվածում՝ Հալեպի մարզում։ Գործողության նպատակը մեծ մասամբ քրդերից բաղկացած Ազգային ինքնապաշտպանության ջոկատների, Կանանց ինքնապաշտպանության ջոկատների արտաքսումն է Աֆրին քաղաքից և նրա հարակից շրջաներից[16]։
«Ձիթապտղի ճյուղ» գործողություն | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիական պատերազմ Սիրիայում, Թուրք-քրդական հակամարտություն | |||||||||||
![]() | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
![]() ![]() |
![]()
| ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
![]() ![]()
|
![]()
| ||||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||||
Աֆրինում զոհվել են 51-86 քաղաքացիական անձ, իսկ Թուրքիայում 4 մարդ՝ երկու թուրք և երկու սիրիացի[14][15]։ |
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը 2018 թվականի հունվարի 20-ին հայտարարել է «Ձիթապտղի ճյուղ» գործողությունը սկսելու մասին։ Գործողությունը ուղղված էր սիրիական Աֆրինում տեղակայված քրդական զինված խմբավորումների դեմ։ Գործողությունը սկսվել է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին: Համաձայն Գլխավոր շտաբի տվյալների, գործողությանը մասնակցում են 72 ինքնաթիռներ։ Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը հայտարարել է, որ 113 նշանակետերից 108-ը խոցվել են։
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ զինվորականները կլքեն Աֆրինը, երբ հասնեն իրենց առջև դրված մարտական խնդիրների իրականացմանը։
«Այս գործողությունը ուղղված չէ Աֆրինում բնակվող մեր թուրքմենական, քրդական կամ արաբական եղբայրների դեմ, այլ ընդդեմ ահաբեկչական կազմակերպությունների։ Այն սկսվել է և կշարունակվի՝ հարգելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական միասնականությունը։ Այն բանից հետո, երբ գործողությունը կկատարի իր մարտական խնդիրը, Թուրքիան կհեռանա Սիրիայի տարածքից։», — հայտարարել է փոխվարչապետը[17]։