From Wikipedia, the free encyclopedia
Ձիասպորտ, մարզաձև, որի մրցումները կրում են անհատական-թիմային բնույթ։ Ձիասպորտի առաջնություններում մարզիկները մրցում են ձիավարության բարձրագույն դպրոցի, արգելքների հաղթահարման և եռամարտի առաջնություններում։ Մրցումներին մասնակցում են նաև կանայք։ Ձիավարության բարձրագույն դպրոցի մրցումները տեղի են ունենում ձիամարզարաններում և ձիաքայլքի տարբեր տեսակներ են ընդգրկում իրենց մեջ՝ վարգարշավը, քառատրոփ արշավը, կողընթաց շարժումները, քառատրոփ արշավի ժամանակ ոտքերի փոփոխելը, արագ կիսպտույտ մեկ ոտքի վրա, արագ լրիվ պտույտ մեկ ոտքի վրա և այլն։
Ձիասպորտ | |
---|---|
Տեսակ | սպորտ և ձիավարություն |
Տարբերվում է | Ձիարշավարան և ձիավարություն |
Պորտալ | Պորտալ:Ձիեր |
Equestrian sports Վիքիպահեստում |
Օլիմպիական խաղերի մրցումների ժամանակ անհրաժեշտ է 10-12 րոպեի ընթացքում կատարել մոտ 30 տարբեր շարժումներ։ Արգելքների հաղթահարման մրցության ժամանակ հեծյալը համապատասխան հաջորդականությամբ պետք է 160 սմ բարձրության 13-ից 16 արգելքներ հաղթահարի։
Ձիասպորտը (հեծելային սպորտ) կամ նժույգավարությունը հնագույն մարզաձևերից է։ Հունական օլիմպիական խաղերի ծրագրում ձիարշավներն ընդգրկվել են դեռևս մ.թ.ա. 648 թվականին։ Ժամանակակից ձիասպորտն ընդգրկում է ձիերի վարժեցումը, փորձարկումը, արգելքների հաղթահարումը (կոնկուր), եռամարտը, ձիարշավները, սթիփլչեյզը, կրոսները, պոլոն և այլն։ Ձիասպորտի մրցումները լինում են անհատական և թիմային. մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք։ Ձիասպորտի զարգացման հարցերով զբաղվում է Ձիասպորտի միջազգային ֆեդերացիան, որը հիմնադրվել է 1921 թվականին Փարիզում և ընդգրկում է ավելի քան 80 երկրների մարզիկների։ Ձիասպորտի միջազգային առաջնություններում մարզիկները մրցում են ձիավարության բարձրագույն դպրոցի, արգելքների հաղթահարման և եռամարտի ձևերում։ Ձիավարության բարձրագույն դպրոցի մրցումներն ընդգրկում են ձիաքայլքի տարբեր տեսակներ՝ վարգարշավը, քառատրոփարշավը, կողընթաց շարժումները, մեկ ոտքի վրա արագ կիսապտույտն ու լրիվ պտույտը և այլ շարժումներ։ Արգելքների հաղթահարման մրցության ժամանակ հեծյալը համապատասխան հաջորդականությամբ հաղթահարում է 160 սմ բարձրությամբ 13–16 արգելք։ Եռամարտն ընդգրկում է մարզարանային ձիավարության, դաշտային փորձարկումների և արգելքների հաղթահարման մրցումները։ Տարածված են նաև ձիասպորտի այլ ձևեր. օրինակ՝ ձիարշավների ժամանակ ձիավարներն աշխատում են արագ և անսխալ անցնել մրցատարածությունը։ Արգելքներով ձիարշավն ընդգրկում է ոչ բարձր (մոտ 1 մ) արգելքների հաղթահարումը, իսկ սթիփլչեյզում օգտագործվում են վիթխարի անշարժ արգելքներ, որոնց վրայով թռիչքներն այնքան էլ անվտանգ չեն։ Ձիասպորտի համար մարզական ձիերի նախապատրաստական աշխատանքները պահանջում են երկար տարիների տքնաջան աշխատանք։ Վարգաձիերի, հեծելաձիերի փորձարկումներն ու ձիասպորտի մրցումներն անցկացվում են ձիարշավարանում։ Ժամանակակից ձիարշավարանում կան վազքային և հեծելային օղակաձև վազքուղիներ, որտեղ կառուցված են ձիասպորտի մրցումների հրապարակներ, արգելաշերտեր, հանդիսատեսի տրիբունաներ, ձիերին նախապատրաստելու շրջափակված վայր, օժանդակ և տնտեսական կառույցներ (ձիանոց, ձիաբուծարան և այլն)։ Մեր ժամանակներում ձիարշավի առաջին մրցումները Հայաստանում կազմակերպվել են 1920 թվականին։ 1949 թվականին Երևանում կառուցվել է ձիարշավարան, որը վերակառուցումից հետո դարձել է ձիասպորտի ժամանակակից, բոլոր հարմարություններով օժտված մարզական կառույց։
Եռամարտն ընդգրկում է մարզարանային ձիավարության, դաշտային փորձարկումների և արգելադաշտում՝ արգելքների հաղթահարման մրցումներ։
Սկսած մ.թ.ա. 648-ից՝ ձիարշավի մրցումները մտնում էին հին հունական օլիմպիական խաղերի ծրագրի մեջ։ Նժույգավարության դպրոցները ստեղծվել են եվրոպական երկրներում (Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա) դեռևս 15-րդ դարում։
Հայաստանում ձիարշավները, ձիախաղերը, ասպախաղը, կառարշավները հայտնի են դեռևս հեթանոսական ժամանակներից։ Ձիախաղերը և ձիարշավները կազմում էին հին հայկական ազգային համարյա բոլոր տոնախմբությունների անքակտելի մասը։ Ձիավարության մրցումներ էին կազմակերպվում ոչ միայն ազգային տոնախմբությունների, այլև ավանդական, սովորութային միջոցառումների ժամանակ (հարսանիքներ, հաղթանակի տոներ, ձեռնադրումներ, օծման արարողություններ և այլն)։
Մեր ժամանակներում ձիարշավի առաջին մրցումները Հայաստանում կազմակերպվել են 1920-ին։ 1949-ին Երևանում կառուցվել է հանրապետությունում միակ ձիարշավարանը, որը որոշակի դեր խաղաց ձիասպորտի զարգացման գործում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.