հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Հրաչուհի Ջինանյան (նոյեմբերի 25, 1919, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 19, 2012, Երևան, Հայաստան[1]), դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի։
Հրաչուհի Ջինանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1919 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 19, 2012 (92 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1941) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Հայաստանի հանրային ռադիո և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ամուսին(ներ) | Հայկարամ Ութմազյան |
Երեխա(ներ) | Արթուր Ութմազյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 25-ին, Կոստանդնուպոլիսում։ 1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1936-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1941 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր։ Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002 թվականը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը։
Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով։ 1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման։ 1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում։ 2001 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացու մեդալով»։ 2003 թվականին արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.