Հրաշագործներ (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
Հրաշագործներ (անգլ.՝ Miracle Workers), ամերիկյան կատակերգական ժանրի հեռուստասերիալ, որը ստեղծվել է սցենարիստ Սայմոն Ռիչի What in God's Name նովելի հիման վրա[2]։ Պրեմիերան կայացել է 2019 թվականի փետրվարի 12-ին TBS հեռուստաալիքով, առաջին եթերաշրջանի ավարտական էպիզոդը թողարկվել է 2019 թվականի մարտի 26-ին։ 2019 թվականի մայիսին հեռուստաալիքը երկարացրել է հեռուստասերիալը երկրորդ եթերաշրջանով[3]։ Ռուսաստանում այն ազատ հասանելի է Կինոպոիսկ կայքում՝ Կուրաժ-Բամբեյ ստուդիայի հնչյունավորմամբ[4]։ Գլխավոր դերակատարներն են Դենիել Ռեդկլիֆը, Ջերալդին Վիսվանաթհանը, Կարան Սոնին և Սթիվ Բուշեմին։
Արագ փաստեր Հրաշագործներ, Ժանր ...
Հրաշագործներ | |
---|---|
Ժանր | կատակերգություն ֆենտեզի |
Ստեղծող | Սայմոն Ռիչ |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | What in God's Name |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Յորմա Թաքոնե Ռայան Քեյս Մորիս Մերեբլ Դեն Շիմփֆ |
Գլխավոր դերերում | Սթիվ Բուշեմի[1], Դենիել Ռեդքլիֆ[1], Կարան Սոնի[1], Geraldine Viswanathan?, Ջոն Բաս, Sasha Compère? և Lolly Adefope? |
Պրոդյուսեր | Դեն Միրք Փոլ Գերնես |
Գործադիր պրոդյուսեր | Լորն Մայքլզ Սայմոն Ռիչ Էնդրյու Սինգեր Դենիել Ռեդկլիֆ Սթիվ Բուշեմի Յորմա Թաքոնե |
Սցենարիստ | Սայմոն Ռիչ |
Նկարահանման վայր | Ատլանտա, Ջորջիա |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 37 |
Էկրաններին է | 12 փետրվարի, 2019-ից |
Հեռուստաալիք | TBS |
Ընկերություն | Broadway Video? |
Պաշտոնական կայքէջ |
Փակել