Հրանտ Լևոնի Ավետիսյան (1911, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 19, 1945(1945-04-19), Լեհաստան), ԽՍՀՄ զինված ուժերի ավագ սերժանտ, Երկրորդ Համաշխարհային Պատերազմի մասնակից, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կարմիր դրոշակակիր, Կուտուզովի II աստիճանի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի, 526-րդ հրաձգային գնդի, 3-րդ գնդացիրային վաշտի ջոկի փոխհրամանատար։ Փառքի III աստիճանի շքանշանի ասպետ[1][2], Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան[3][4][5][5], Խիզախության մեդալներ[6][7][7][8][9]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հրանտ Լևոնի Ավետիսյան, Ծննդավայր ...
Փակել
1942 թվ. կամավոր մեկնել է ռազմաճակատ։
- Թաման թերակղզու ազատագրման ճակատամարտի ժամանակ իր գնդացիրի դիպուկ կրակով ճնշել է թշնամու 2 կրակակետերը, որի համար պարգևատրվել է Խիզախության մեդալով (18 հոկտեմբերի, 1943 թ.)։
- Գերմանական պաշտպանության ճեղքման ժամանակ, հրամանատար Ավետիսյանը մոտենալով հրաձիգներին, Հրաձգային ստորաբաժանումների հանձնարարությամբ, իր գնդացիրի կրակով լռեցրել է թշնամու մի քանի կրակակետեր, ինչը հնարավորություն է տվել հրաձիգներին շատ արագ առաջ շարժվել, ներխուժել թշնամու պաշտպանական դիրքերը և գերի վերցնել 51 գերմանացու, որի համար պարգևատրվել է Խիզախության մեդալով (29 փետրվար, 1944 թ.)։
- Սևաստոպոլի ազատագրման ճակատամարտում, «Գոռնի» լեռան տակ, վնասազերծել է դզոտ և թշնամու երկու կրակակետեր, Խերսոնես հրվանդանի մոտ ոչնչացրել է թշնամու հակատանկային թնդանոթը, որի համար առաջադրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով (13 հունիս, 1944)։
- ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անունից, մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, գերմանական զավթիչների դեմ պայքարում ցուցաբերած համարձակություն և քաջություն համար պարգևատրվել է Փառքի III աստիճանի շքանշանով (6 հուլիսի, 1944 թիվ.)։
Հրանտ Լևոնի Ավետիսյանը վիրավորվել է մարտական առաջադրանքը կատարելիս Օդերի Ֆրանկֆուրտ քաղաքում, այդտեղից տեղափոխվել է Ցիբինգեն (Ցիբինկա) մահացել է ապրիլի 19-ին, 1945 թվ.։
Նրա ավագ եղբայրը՝ Մարտիրոս Լևոնի Ավետիսյանը, նույնպես գնացել է ռազմաճակատ, որպես կամավոր և չի վերադարձել։
Պարգևներ
- 1. Խիզախության մեդալով, հրաման՝ 18 հոկտեմբերի, 1943 թվ. ОБД «Подвиг Народа», տվյալների բազա, գրության համար` 18438460 Արխիվացված 2014-05-14 Wayback Machine
- 2. Խիզախության մեդալ, հրաման՝ 29 փետրվարի, 1944 թվ. ОБД «Подвиг Народа», տվյալների բազա, գրության համար` 21147919 Արխիվացված 2014-05-14 Wayback Machine
- 3. Հայրենական պատերազմի II աստիճանի, հրաման՝ 13 հունիսի, 1944 թվ. ОБД «Подвиг Народа», տվյալների բազա, գրության համար` 20769249, էջ` 2/206 Արխիվացված 2014-05-14 Wayback Machine
- 4. Փառքի III աստիճանի շքանշան, հրաման՝ 6 հուլիսի, 1944 թվ. ОБД «Подвиг Народа», տվյալների բազա, գրության համար` 20769287 Արխիվացված 2014-05-14 Wayback Machine.
- 5. Կարմիր աստղի շքանշան[10]