![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Inaugurazione_metro_B1.jpg/640px-Inaugurazione_metro_B1.jpg&w=640&q=50)
Հռոմի մետրոպոլիտեն
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի մետրոպոլիտեն (իտալ.՝ Metropolitana di Roma), ստորերկրյա տրանսպորտային համակարգ Հռոմում։ Բացվել է 1955 թվականին։ Բաղկացած է երեք գծերից՝ А գծից (նարնջագույն), B գծից (կապույտ) և С գծից (կանաչ)։ Նախագծված է չորրորդ գծի կառուցումը։ А և В գծերը քաղաքը խաչաձև հատում են և ունեն մեկ գնացքափոխ «Տերմինի» կայարանը։
Հռոմի մետրոպոլիտեն Metropolitana di Roma | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | մետրոպոլիտեն և transport network? |
Կառավարիչ | ATAC |
Երկիր | Իտալիա |
Քաղաք | Հռոմ |
Բացման տարեթիվ | 1955 թ. |
Գծերի երկարություն | 60 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
Կայարանների քանակ | 60 |
Գծերի քանակ | 3 |
Գծեր | A գիծ, B գիծ, C գիծ |
Ուղևորահոսքը մեկ օրում | 762 հազ. |
Ուղևորահոսքը մեկ տարում | 278,13 մլն |
![]() | |
http://www.romametropolitane.it/ | |
![]() |
Մետրոպոլիտենը ղեկավարող ընկերությունը նաև օգտագործում է արվարձանային երկաթուղային միությունները։ Առաջին գիծը՝ Հռոմ - Լիդո, միավորում է քաղաքը ծովափնյա Օստիայի հետ և համարվում է մետրոպոլիտենի մի մասը՝ օգտագործելով նման գնացքներ։ Հռոմ - Պանտանո գիծը համարվում է նեղուղի երկաթուղի, բայց փաստացի տրամվային ավելի մոտ։ Հռոմ - Նորդ գիծը արվարձանային երկաթուղի է։
Հռոմի մետրոպոլիտենը զագլիորեն թույլ է զարգացած, քաղ այլ եվրոպական մայրաքաղաքներում։ Ընդհանուր երկարությունը կազմում է ընդամենը 60 կմ։ Համեմատության համար՝ Բեռլինում այն 150 կմ է, Մոսկվայում՝ 329 կմ, իսկ Լոնդոնում՝ 546 կմ։