From Wikipedia, the free encyclopedia
Գիծ A (իտալ.՝ Linea A), Հռոմի մետրոպոլիտենի գծերից մեկը։ Գիծ B-ի հետ գնացքափոխումը «Տերմինի» կայարանի վրա է։ Հատում է քաղաքը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք և ներառում է 27 կայարան։ Վերջին կայարաններն են «Բատտիստինի»-ն և «Անանյայինա»-ն։ Նշանակվում է նարնջագույնով։
A գիծ Linea A | |
---|---|
Գնացք S/300-ը Չիպրո կայարանում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | Մետրոպոլիտեն |
Քաղաք | Հռոմ |
Կայարաններ | «Բատտիստինի» «Անանյայինա» |
Կայարանների թիվ | 27 |
Աշխատանքային տվյալներ | |
Բացված | 1980 թ. |
Երկրի նկատմամբ | վեր-, ստորգետնյա |
Տեխնիկական տվյալներ | |
Գծի երկարություն | 18,425 կմ |
Նախագծումն սկսվել էր 1959 թվականին, պլանավորված էր, որ գիծը պետք է ուղղահայաց լիներ արդեն գոյություն ունեցող B գծին։ Գծի վրա աշխատանքները շարունակվեցին 1964 թվականին Տուսկոլանի շրջակայքում, բայց աշխատանքների թույլ կազմակերպությունը կատարեց հետաձգումների շարք։ Սկզբնական շինարարության մեթոդը ստեղծեց վերգետնյա տրանսպորտի համար խնդիրներ քաղաքի հարավ-արևերլքում։ Աշխատանքը նորից վերսկսվեց հինգ տարուց արդեն թունելների օգտագործմամբ, որոնք թույլ տվեցին լուծել տրանսպորտային խնդիրները, բայց բերեցին բողոքների ալիք, որոնք կապված էին տատանումների հետ, որոնք առաջանում էին փորող մեքենաներից։ Աշխատանքները նաև հաճախ դադարեցվում էր հնէաբանական պեղումների պատճառով, հատկապես Պիացցա դելլա Ռեպուբլիկայի շրջանում։
Գիծն աշխատանքի անցավ 1980 թվականի փետրվարին։ 90-ականների վերջերին այն երկարացվել էր մինչև «Բատտիստինի» կայարանը։
Հատվածների շինարարության ավարտներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.