Հռոմի գեղարվեստի ակադեմիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի գեղարվեստի ակադեմիա, Հռոմի գեղեցիկ արվեստների ակադեմիա (իտալ.՝ Accademia di belle arti di Roma), հանրային երրորդական արվեստի ակադեմիա Հռոմում։ Ի սկզբանե հիմնադրվել է 16-րդ դարում, ներկայիս կառույցը ստեղծվել է Իտալիայի միավորման և Հռոմի գրավման ժամանակ 1870 թվականին։
Հռոմի գեղարվեստի ակադեմիա | |
---|---|
Տեսակ | academy of fine arts? |
Հիմնադրված է | 1870 |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ |
Հասցե | Via di Ripetta 222, 00186 Roma |
Կայք | abaroma.it |
Հռոմի գեղարվեստի ակադեմիան ստեղծվել է Սան Լուկա (Accademia di San Luca) ակադեմիայի հիման վրա, որը նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների միություն էր՝ ստեղծված 16-րդ դարում Ջիրոլամո Մուցիանոյի և Ֆեդերիկո Ցուկառոյի նախաձեռնությամբ[1]։ Scuola Libera del Nudo (նուդ ազատ դպրոց) Մերկ ֆիգուրների նկարչության դպրոցը բացվել է 1754 թվականին, գործում է առ այսօր և առաջարկում է դասընթացներ ակադեմիական ծրագրերի շրջանակից դուրս[2]։
Գեղարվեստի ակադեմիան վերստեղծվել է Հռոմի գրավումից հետո 1870 թվականին, որից հետո Հռոմը դարձավ Իտալիայի մայրաքաղաքը։ 50 արվեստագետների միջնորդությամբ ակադեմիայում, որը մինչ այդ եղել էր Հռոմի Պապի ենթակայության ներքո, կատարվեցին բարեփոխումներ, փոխվեց դասավանդող անձնակազմը և ակադեմիան ազգայնացվեց[3]։
Սկզբում ակադեմիան կոչվել է Regia Accademia di Belle Arti denominata di San Luca, այնուհետև՝ Istituto di Belle Arti, ավելի ուշ՝ Accademia di Belle Arti di Roma: Իտալիայի մյուս գեղարվեստի ակադեմիաների նման գտնվում է Իտալիայի կրթության և հետազոտության նախարարության ենթակայության ներքո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.