From Wikipedia, the free encyclopedia
Կաթոլիկ եկեղեցի, (հայտնի նաև որպես Հռոմեական կաթոլիկ եկեղեցի), քրիստոնեական եկեղեցի, որի գաղափարախոսությունը կաթոլիկությունն է։ Ունի ավելի քան 1.29 միլիարդ անդամներով ամբողջ աշխարհում[4]։ Այն էական դերակատարում է ունեցել պատմության և Արևմտյան քաղաքակրթություն զարգացման գործում[5]։ Ղեկավարվելով Հռոմի թեմի առաջնորդի կողմից, հայտնի որպես Պապ՝ եկեղեցու դրույթները ամփոփված են Նայսենի հավատամքում։ Նրա կենտրոնական ադմինիստրացիան Մայր տաճարը տեղակայված է Վատիկան քաղաքում, անկլավ Հռոմում Իտալիա։
Կաթոլիկ եկեղեցին քարոզում է, որ այն միակ, սրբազան, կաթոլիկ և առաքելական ճշմարիտ եկեղեցին է հիմնված Հիսուս Քրիստոս, և որ նրա եպիսկոպոսները Քրիստոսի առաքյալների հետևորդներն են, իսկ Պապը Պետրոս առաքյալի հետևորդն է, ում առաջնորդությունը հաստատվել է Հիսուսի կողմից.[6]։ Այն պնդում է, որ տարածում է սկզբնական Քրիստոնեական հավատը՝ պահպանելով անսխալականությունը և փոխանցելով սրբազան ավանդույթները[7]։ Լատինական եկեղեցին, Արևմտյան քրիստոնեական հավատը և այնպիսի ինստիտուտներ ինչպիսիք են մուրացիկի կանոնները և կից վանական կանոնները արտահայտում են եկեղեցու տարբեր հոգևոր և աստվածաբանական շեշտադրումները[8][9]։
Նրա յոթ խորհրդանիշներից Էուչարիստը սկզբունքայիններից է, որը տոնվում է զանգվածայնորեն պատարագի ձևով[10]։ Եկեղեցին ուսուցանում է, որ նվիրաբերության միջոցով քահանայի կողմից զոհաբերության հացը և գինին վերածվում են Քրիստոսի արյան և մարմնի։ Կույս Մարիամըերկրպագվում է կաթոլիկ եկեղեցու կողմից որպես Աստվածամայր և դրախտի թագուհի՝ մեծարվելով դոգմաներում և դրույթներում[11]։ Նրա դրույթները նաև ներառում են սրբագործում Աստվածաշնչյան և կաթոլիկ հավատի և ավետարանչականության միջոցով, որը կարևորում է հիվանդներին, աղքատներին տրվող աջակցությունը և արտահայտվում է հոգևր և նյութական բարեգթությամբ։ Կաթոլիկ եկեղեցին ամենամեծ ոչ կառավարական կազմակերպությունն է, որ հովանավորում է կրթությունը և առողջական խնամքն ամբողջ աշխարհում[12]։
Կաթոլիկ եկեղեցին ազդեցություն է ունեցել Արևմտայն փիլիսոփայության, գիտության, Արևմտյան արվեստի վրա։ Կաթոլիկ եկեղեցին կիսում էր քրիստոնեական համայնքը Արևելյան ուղղափառ եկեղեցու մինչևԱրևելք-Արևմուտք բաժանումը 1054 թ-ին՝ վիճարկելով Պապի առաջնորդությունը և Ողղափառ եկեղեցու դիրքը Քաղկեդոնյան բաժանումից 451 թ. հետո։ Կաթոլիկներն ապրում են ամբողջ աշխարհում կաթլիկ առաքելությամբ։ XX դարից սկսած մեծամասնությունը տեղակայված է հարավային կիսագնդում Եվրոպայում կատարված սեկուլյարիզացիայի և Միջին Արևելքում քրիստոնեաների հետապնդումների արդյունքում։ 20-րդ դարի վերջից սկսած Կաթոլիկ եկեղեցին քննադատվոում է սեռական բարոյականության դոկտրինների համար։
Կաթոլիկ (հունարենից «տիեզերական») - առաջին անգամ կիրառվել է II դարի սկզբին եկեղեցին նկարագրելու համար[13]։ Տերմինի առաջին մեզ հայտնի կիրառությունը եղել է մ.թ. 110թ. Սուրբ Իգնատիուսի կողմից։ Երուսաղեմի սուրբ Սիրիլի կաթոլիկյան դրույթներում նշվում է, որ «Կաթոլիկ եկեղեցի»» անունն առաջին անգամ կիրառվել է այլ խմբերից, որոնք իրենց նույնպես « եկեղեցի» են համարում[14][15]։ «Կաթոլիկ» եզրույթը կիրառվել է De fide Catolica (փաստաթուղթ) դրույթներում 380 թ ընդունված Թեոդոսիոս 1-ի կողմից, ով վերջին կայսերն էր, որ ղեկավարում էր Հռոմեական կայսրության ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան հատվածներում[16]։
1054 թվականից սկսած Ուղղափառ Արևելյան եկեղեցին վերցրեց «Ուղղաափառ » ածականը որպես իր հիմնական մակդիր, այնուամնայնիվ Կաթոլիկ եկեղեցու պաշտոնական անունը շարունակում է մնալ «Ուղղափառ կաթոլիկ եկեղեցի », նկարագրությունը պահպանվեց նաև Բողոքական հեղափոխությունից հետո, երբ կաթոլիկ համայնքի մի մասը ստացավ բողոքական անվանումը[17][18]։ Կաթոլիկ եկեղեցի անվանումը ամբողջ եկեղեցու համար կիրառվել է Կաթոլիկ եկեղեցու վարդապետություն 1990 և Եկեղեցական օրենսգիրք 1983 փաստաթղթերում[19]։
Կաթոլիկ եկեղեցին հետևում է եպիսկոպոսական պետական կառուցվածքին, որն առաջնորդվում է եպիսկոպոսների կողմից, ովքեր ստացել են Սուրբ կանոնների խորհրդանիշները և կառավարման ֆորմալ արդարադատությունը եկեղեցու ներսում[20][20]։ Կա հոգևորականության 3 աստիճան․ եպիսկոպոսապետություն ՝ կազմված եպիսկոպոսներից, ովքեր արդարադատության պատասխանատուն են որոշակի աշխարհագրական տարածքում, որ կոչվում է թեմ, քահանայություն՝ կազմված քահանաներից, ովքեր ձեռնադրվում են եպիսկոպոսների կողմից և աշխատում են կրոնական համայնքներում, և դիակոնատ կամ սարկավագություն՝ կազմված սարկավագներից, ովքեր օգնում են քահանաներին տարբեր դերերում։ Իսկ ամբողջ կաթոլիկ եկեղեցին ղեկավարվում է Հռոմի Պապի կողմից։ Սրան զուգահեռ կան նաև այլ կրոնական կառույցներ, շատ կրոնական ինստիտուտներ ունեն կամ կին կամ տղամարդ անդամներ, որոշ դեպքերում առկա են երկուսն էլ։ Միաժամանակ աշխարհիկ անդամները որոշակի դերակատարում են ունենում երկրպագության ծեսերի ժամանակ։
Մայր տաճարը և Պապականությունը
Կաթոլիկ եկեղեցու հիերարխիան գլխավորվում է Հռոմի Պապի կողմից, ով կաթոլիկ եկեղեցու առաջնորդն է համայն աշխարհում[21]։ Ներկայիս Հռոմի Պապ Ֆրանսիսկոսը ընտրվել է կոնկլավի կողմից 2013 թվականի մարտին։
Պապի պաշտոնը հայտնի է որպես պապականություն։ Ուղղակի կերպով ծառայելով՝ Պապը Հռոմի կուրիան է կենտրոնական կառավարող մարմին, որ կազմակերպում է կաթոլիկ եկեղեցու ամենօրյա աշխատանքը։ Միաժամանակ Պապը Վատիկանի ինքնիշխանության երաշխավորն է, ով ընդունում է դիվանագիտական ներկայացուցչություններ և ուղարկում։ Մայր աթոռը նաև շնորհում է պարգևներ, ինչպես ասպետության կոչումները Միջին դարերում։ Մինչ Սուրբ Պետրոսի տաճարը տեղակայված է Վատիկանում, Պապի կաֆեդրալը՝ Լաթերանի բազիլիկ եկեղեցին՝ գտնվելով Հռոմում, վստահված է Մայր աթոռին։ Կարդինալի կոչումը տրվում է Պապի կողմից հոգևորականության որոշակի դասի, ինչպես օրինակ Հռոմի կուրիայի անդամներին կամ նշանավոր աստվածաբանների և եպիսկոպոսների։ Խորհրդատվության համար Պապը կարող է դիմել Կարդինալների կոլեգիային[22]։ Պապի մահվան կամ հեռացման դեպքում կարդինալների կոլեգիայի 80-ից բարձր անդամները որպես էլեկտորալ կոլեգիա մասնակցում են Պապական կոնկլավին՝ ընտրելու իրենց հաջորդին[22]։ Չնայած կոնկլավը կարող է ընտրել ցանկացած տղամարդ կաթոլիկի որպես Պապ, այնուամենայնիվ 1389 թվականից ընտրվել են միայն կարդինալներ[23]։
Կաթոլիկ եկեղեցու Կանոնական իրավունքը օրենքների և իրավական սկզբունքների համակարգ է՝ ձևավորված և հաստատված հիերարխիկ իշխանությունների կողմից՝ ղեկավարելու եկեղեցու արտաքին կազմակերպությունները և կառավարությունը, նաև կարգադրելու և ուղղորդելու կաթոլիկների գործողությունները՝ ըստ եկեղեցական առաքելականության[24]։ Կաթոլիկ եկեղեցում տիեզերական հոգևոր օրենքները հիմնված են, կա՛մ անփոփոխ աստվածային և բնական օրենքների, կա՛մ փոփոխվող հիմնավոր և դրական օրենքների վրա։ Պապականությունը ունի հասուն լեգալ համակարգի բոլոր բնորոշ տարրերը՝ օրենքներ, դատարան, դատավորներ, պատժամիջոցներ[25]։ Կանոնական իրավունքը վերաբերում է Կաթոլիկ եկեղեցու կյանքին և կազմակերպությանը և տարբերվում է քաղաքացիական օրենքից։
Ենկեղեցու 2000-ամյա պատմության մեջ քրիստոնեական հավատի որոշ նոր արտահայտություններ ի հայտ եկան ամբողջ աշխարհում, մասնավորապես Արևմտյան և Արևելյան քրիստոնեական ավանդույթները։ Կաթոլիկ եկեղեցին շարունակում է այս ավանդույթները կից ինքնիշխան եկեղեցիների միջոցով, հայտի նաև "churches sui iuris" ( լատիներեն-ինչ-որ մեկի անձնական իրավունք)։ Ամենախոշորն ու ամենահայտնին ավելի քան 1 միլրիարդ անդամներով ամբողջ աշխարհում Լատինական եկեղեցին է։ Լատինական եկեղեցու համեմատությամբ հետևորդների թվով հարաբերականորեն փոքր են 23 ինքնակառավարվող Արևելյան կաթոլիկ եկեղեցիները 17.3 միլիոն անդամներով.[26][27]։
Լատինական եկեղեցին կառավարվում է Պապի և թեմական եպիսկոպոսի կողմից, որին անմիջականորեն նշանակում է Պապը։ Պապը ունի ուղիղ հայրիշխանական դերակատարում լատինական եկեղեցում, որը համարվում է Արևմտյան Քրիստոնեության սկզբնական և կարևորագույն մասը, Եվրոպայում և հյուսիսարևմտյան Աֆրիկայաում ձևավորված որոշ հավատալիքների և ավանդույթների արմատները հասնումմ են Բողոքական հեղափոխություն[28]։ Արևելյան Կաթոլիկ եկեղեցին հետևում է Արևելյան քրիստոնեության ավանդույներին և ոգուն, կան եկեղեցիներ, որ մշտապես եղել են կաթոլիկ համայնքի մաս կամ նախընտրել են վերամիավորվել ամբողջական համայնքին Արևելք-Արևմուտք և ավելի վաղ բաժանումներին հաջորդած դարերում։ Այս եկեղեցիները կաթոլիկ քրիստոնեական համայնքի մասն են, որոնց պաշտամունքի ձևերը ավելի շատ պատմական և մշակութային ազդեցության քան հայեցաակարգային տարբերությունների արդյունք են։
Sui iuris եկեղեցին սահմանվում է Արևելյան եկեղեցիների Կանոնական իրավունքով որպես քրիստոնեա հավատացիալների մի խումբ՝ միավորված հիերարխիայով, որը ճանաչված է Պապի կողմից։ Եզրույթը նորարարարություն է, որ արտահայտում է Արևելյան կաթոլիկ եկեղեցու հարաբերական ինքնուրույնությունը, որը շարունակում է կախված լինել Պապից, բայց ունի կառավարման իր կառույցը և լատինական եկեղեցուց տարբեր ծիսական ավանդույթներ[29]։Չնայած Լատինական եկեղեցու կանոնակարգով եզրույթը ճշգրտորեն չի կիրառվում, այն ենթադրաբար ընդունվում է որպես համարժեք։ Որոշ Արևելյան Կաթաոլիկ եկեղեցիներ ղեկավարվում են պատրիարխի կողմից, ով ընտրվում է տվյալ եկեղեցու եպիսկոպոսների սինոդի կողմից, մյուսները կառավարվում են արքեպիսկոպոսների կողմից, որոշները թեմի իշխանության ներքո են կամ ձևավորված են որպես առանձին թեմ։ Յուրաքանչյուր եկեղեցի ունի իշխանություն իր որոշ ներքին կազմակերպություննների նկատմամբ, իսկ պատարաագային ծիսակատարությունները, ծիսական օրացույցը և այլ հոգևոր ասպեկտները անմիջականորեն Պապի ենթակայության ներքո են։ Հռոմի կուրիան ունի հատուկ բաժանմունք՝ Արևելյան եկեղեցու հարցերով ժողով՝ նրանց հետ հարաբերությունները պահպանելու համար։ Պապը սովորաբար չի նշանակում Արևելյան կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսներին և հոգևորականությանը, բայց կարող է միջամտել, եթե կարծում է, որ անհրաժեշտ է։
Առանձին երկրներ, տարածաշրջաններ կամ մեծ քաղաքներ ծառայում են որոշ եկեղեցիների՝ հայտնի որպես Լատինական եկեղեցու թեմեր, որոնցից յուրաքանչյուրը վերահսկվում է եպիսկոպոսի կողմից։ Ըստ 2008 թ. տվյալների Կաթոլիկ եկեղեցին ունի 2.795 թեմեր։ Եպիսկոպոսները առանձին երկրներում ազգային կամ տարածաշրջանային թեմկան ժողովի անդամներ են։ Թեմերը բաժանված են եկեղեցական ծխերի՝ յուրաքանչյուրը մեկ կամ ավելի քահանաներով, սարկավագներով կամ աշխարհիկ ներկայացուցիչներով։ Ծխերը պատասխանատու են ամենօրյա ծիսակատարությունների և աշխարհիկ դասի հոգևոր դաստիարակության համար։ Ըստ 2016 թ. տվյալների՝ աշխարհում կան 221.700 եկեղեցական ծխեր։
Լատինակ եկեղեցում կաթոլիկ տղամարդը կարող է ծառայել որպես եպիսկոպոս կամ քահանա՝ սուրբ ձեռնադրությամբ։ Պտմականորեն միայն տղամարդկանց էր լիազորված ծառայել խորանում, սակայն 1990-ական թ.թ.-ից կանանց ևս թույլատրվում է։ Ձեռնադրված կաթոլիկները, ինչպես նաև աշխարհիկ դասի ներկայացուցիչները կարող են վարել հոգևոր կյանք անհատական հիմունքներով՝ որպես ճգնավոր կամ սրբագործված կույս, կամ էլ միանալով հոգևոր կյանքի ինստիտուտների, որտեղ խոստում ն տալիս հետևել երեք ավետարանչական խորհուրդներին՝ ողջախոհություն, հնազանդություն, ընչազրկություն.[30]։ Հոգևոր կյանքի ինստիտուտների օրինակներ են Բենեդիկտոսությունները, Կարմելիտները,Դոմինիկեաները, Միաբանությունները, Բարեգործական առաքելությունները, Քրիստոսի լեգիոնականները, Գթության քույրերը։
Եկեղեցու անդամների թիվը 2014 թվականի վերջին 1.272 միլիարդ էր, որը կազմում է աշխարհի բնակչության 17.8%[31]։ Կաթոլիկներն ամբողջ քրիստոնեաների 1 /2 են[32]։ Կաթոլիկների աշխարհագրական տեղաբաշխումը հետևյալ տեսքն ունի 17% Աֆրիկա, 48% Ամերիկա, 11% Ասիա, 23% Եվրոպա, 1% Օվկիանիա։ Ձեռնադրված հոգևորականները 465.595 են, ներառյալ 5.237 եպիսկոպոսներ, 415.792 երեցներ, 44.566սարկավագներ։ Կաթոլիկները, ովքեր իրենց նվիրել են կրոնական կյանքին ամուսնության կամ ամուրիության փոխարեն ներառում են 54.559 տղամարդ կրոնավորներ և 705.529 կին կրոնավորներ։ Նրանք ձեռնադրված չեն և ընդգրկված չեն աշխարհիկ նախարարություններում։
Կաթոլիկ հայեցակարգը ձևավորվել է դարերի ընթացքում՝ արտահայտելով վաղ քրիստոնեության ուսմունքները, հերետիկոսական և ուղղափառ եկեղեցու ֆորմալ սահմանումները՝ կազմված տիեզերական խորհրդի, գիտական աստվածաբանական քննարկումների միջոցով։ Եկեղեցին վստահ է, որ այն շարունակաբար պաշտպանվում է Սուրբ հոգու կողմից, քանի որ այն նշմարում է նոր աստվածաբանական հիմնախնդիրները և անսխալ կերպով պահպանվում է, երբ հայեցակարգի վերաբերյալ հստակ որոշում է կայացվում.[33]։ Այն քարոզում է, որ հայտնությունն ունի միակ աղբյուր՝ Աստված, և փոխակերպման երկու տարբեր ուղիներ Սուրբ գիրք և Սուրբ ավանդույթներ, և որ ստույգ կերպով մեկնաբանված են Մագիստերումի կողմից[34][35]։ Սուրբ գիրքը կազմված է Կաթոլիկ Աստվածաշնչի 73 գրքերից՝ կազմված Հին կտակարանի 46 և Նոր կտակարանի 27 գլուխներից։ Սուրբ ավանդույթները կազմված են ուսմունքներից, որոնք գալիս են դեռևս առաքյալների ժամանակներից[36]։ Սուրբ գրքերը և Սուրբ ավանդույթները միասին հայտնի են «հավատի ավանդ»։ Կաթոլիկ հայեցակարգը՝ որպես հրամայական ամփոփված է Կաթոլիկ եկեղեցու վարդապետությունում՝ հրատարակված Մայր աթոռի կողմից։
Ըստ կաթոլիկ եկեղեցու պնդումների՝ կա միակ հավիտենական Աստված, ով գոյություն ունի որպես եռամիասնություն՝ Հայր Աստված, Աստծո որդի, Աստծո Սուրբ հոգի և միասնությունը կոչվում է Սուրբ երրորդություն[37]։ Կաթոլիկները հավատում են, որ Հիսուս Քրիստոսը երկրորդն է Եռամիասնությունից։ Մարմնավորման արդյունքում Սուրբ հոգու ուժով Աստված միավորվում է մարդու բնույթին, ինչը ներկայացվում է Կույս Մարիամի կերպարով։ Քրիստոսը ընկալվում է իբրև և՛ ամբողջապես մարդկայի, և՛ ամբողջապես Աստվածային։ Համարվում է, որ Քրիստոսի առաքելությունը երկրի վրա ներառում է փոխանցել իր ուսմունքը մարդկանց՝ ծառայելով որպես օրինակ, որին պետք է հետևեն չորս գրված Ավետարանների միջոցով.[38]։ Հիսուսն անմեղ էր իր երկրային կյանքում և անարդար կերպով մահապատժի ենթարկվեց՝ կրելով բազմաթիվ չարչարանքներ, նա գնաց ինքնազոհության՝ Աստծուն և մարդկանց հաշտեցնելով, սա հայտի է որպես Քրիստոսի հայտնություն[39]։ Թե հունարեն Քրիստոս և թե եբրայերեն Մեսսիա անվանումները նշանակում են օծեալ, ըստ Քրիստոնեական հավատի Հիսուսի մահը և հարությունը կտակարանի մարգարեությունների իրականացումն են[40]։
Կաթոլիկ եկեղեցին քարոզում է, որ Սուրբ հոգին ամբողջությամբ բխում է Հայր և Որդի Աստվածներից, ոչ թե որպես երկու էություն, այլ՝ մեկ[41]։ Այն պնդում է, որը Հայր Աստվածը հոգու սկզբն է, բայց որպես Քրիստոսի Հայր նրանք միավորվում են՝ դառնալով մեկ միասնություն, որից բխում է Հոգին։ Այս համոզմունքը արտահայտվում է Ֆիլիկյան դրույթներում, որը ավելացվել է Նայսենի հավատքի լատինական տարբերակին, բայց ներառված չէ հունական տարբերակում, որը կիրառվում էԱրևելյան եկեղեցու կողմից.[42]։
Կաթոլիկ եկեղեցին ուսուցանում է, որ այն միակ եկեղեցին է՝ մարդկության փրկության տիեզերական խորհրդանիշը և միակ ճշմարիտ հավատը։ Ըստ վարդապետության՝ կաթոլիկ եկեղեցին Նայսենի հավատամքում նկարագրվում է որպես միակ, սուրբ, կաթոլիկ և առաքելական կրոն։ Սրանք միասին հայտնի են որպես եկեղեցու չորս խորհուրդներ[43]։ Ըստ ուսմունքի եկեղեցու հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է։ Նոր կտակարանն առանձնացնում է մի քանի դեպքեր, որ Կաթոլիկ եկեղեցու ձևավորման հիմք են դարձել, ներառյալ Հիսուսի քարոզները, առաքյալների ընկալումը որպես չարչարանքների, հարության վկաններ։ Սուրբ հոգու հայտնությունը առաքյալների ՝ հոգեգալուստը, դիտարկվում է որպես կաթոլիկ եկեղեցու հիմնադրման սկիզբ։ Ըստ եկեղեցու բոլոր ձեռնադրյալ եպիսկոպոսները համարվում են Քրիստոսի առաքյալների հաջորդները, իսկ Հռոմի Պապը համարվում է Պետրոս առաքյալի հետևորդը, ինչն էլ պայմանավորում է նրա գերակա դիրքը եկեղեցում[44]։
Համաձայն կաթոլիկ հավատի՝ եկեղեցին «Հիսուսի շարունակական ներկայությունն է երկրի վրա» և այն ամբողջությամբ կրում է փրկության խորհուրդը[45]։ Ինչպես ներկայացված է Աստվածաշնչում, Հիսուսն իրեն զոհաբերեց հանուն մարդկության փրկության և Աստծո ներման[46]։ Հարությամբ Քրիստոսը դարձավ առաջին վերածնվածը մեռյալներից, առաջինը հավատակիցների մեջ[47]։ Նվիրվելով Աստծուն և հետևելով Քրիստոսի խոսքին՝ անձը կարող է արժանանալ Աստծո թագավորությանը[48]։ Եկեղեցին պատարագը և խորհուրդները համարում է Քրիստոսի զոհաբերության արդյունքում ձեռք բերված խորհուրդների անմահացման, մարդու և Քրիստոսի միջև կապի հաստատման, մեղքերի թողության միջոց[49]։
Համաձայն կաթոլիկ եկեղեցու՝ անմիջապես մահից հետո յուրաքանչյուր մարդու հոգի ենթարկվում է Աստծո որոշակի վճռի՝ ըստ իր մեղքերի և Աստծո հետ կապի։ Այս ուսմունքները ահազանգում են համայն մարդկության ահեղ դատաստանի մասին[50]։ Ըստ կաթոլիկ եկեղեցու՝ ահեղ դատաստանը վերջ կտա մարդկության պատմությանը՝ նախանշելով նոր և դրախտային երկրի գալուստ, որ կիշխի Աստծո արդարամիտ թագավորությունը։ Կախված մահվանը հաջորդած դատավճռից հոգին կարող է հայտնվել երեք վիճակներում[51]։
Կաթոլիկ մարիոլոգիան զբաղվում է Աստվածամայր Մարիամի կյանքին վերաբերող դրույթներով և ուսմունքներով։ Մարիամն, արժանանալով բարեշնորհությանը, հռչակվում է Աստվածամայր և ըստ քրիստոնեական հավատի՝ իր ողջ կյանքի ընթացքում լինում է կույս[59]։ Մարիամի երկրպագությունը տարբերվում է Աստծո պաշտամունքից, այն ներառում է աղոթքներ, Աստվածամորը նվիրված արվեստ և ճարտարապետություն[60]։ Եկեղեցական տարվա ընթացքում անցկացվոււմ են Աստվածամոր պատվին մի քանի պատարագներ, նրան կոչում են տարբեր պատվանուններով ինչպես օրինակ դրախտի թագուհի։ Պապ Պաուլ VI նրան կոչում է եկեղեցու մայր, որովհետև Քրիստոսին ծնունդ տալով՝ նա համարվեց Քրիստոսի մարմնի յուրաքանչյուր անդամի Հոգևոր մայր[61]։ Հիսուսի կյանքում ունեցած իր ազդեցիկ դերի շնորհիվ շատ աղոթքներ հյուսվեցին նրա պատվին, ինչպես օրինակ Ավե Մարիա, Վարդարան, Մեմոռառե։ Սուրբ Մարիամի տեսիլքին արժանացած ուխտավորները՝ Լուրդեսը, Ֆաթիման և Գվադելուպեն նույնպես սրբադասվել են եկեղեցու կողմից.[62].[62]։
Պաշտամունքները մեծարանքի միջոցներ են, որոնք կաթոլիկ եկեղեցու պատարագի հիմնական մաս չեն կազմում, սակայն կաթոլիկների հոգևոր կյանքի բաղկացուցիչներն են[63]։ Մարիոլոգիայից դուրս պաշտամունքային տարրերը ներառում են Խաչելություն, Հիուսի սուրբ սիրտը և սուրբ պատկերը, օրհնյալ խորհրդանիշները և սրբապատկերների պաշտամունքը։
Կաթոլիկ եկեղեցին ունի յոթ խորհուրդներ, որ սահմանվել են Քրիստոսի կողմից։ Խորհուրդների թիվը և բնույթը որոշվել է մի քանի տիեզերական ժողովների կողմից[64]։ Դրանք են՝
Խորհուրդները ծիսակարգեր են, որ խորհրդանշում են Աստծո ներկայությունը և ողորմածությունը։ Կաթոլիկ եկեղեցու վարդապետությունը դրանք դասակարգում է երեք խմբերով՝ Քրիստոնեական սկիզբ, սպեղանի խորհուրդ, համայնքին ծառայելու և հավատի առաքելություն։ Այս խմբերը ներառում են մարդկային մարմնական և հոգևոր կյանքին ուղղված խորհուրդներ։ Պատարագի խորհուրդը եկեղեցու հիմնական առաքելությունն է[65]։
Եկեղեցական հայեցակարգը պահանջում է խորհուրդներն անցկացնել ըստ պատշաճ ձևի, էության և ծիսակարգի[66]։ Ի հավելում՝ Կանոնական իրավունքը և՛ Լատինական, և՛ Արևելյան եկեղեցիների համար որոշ խորհուրդների դեպքում խիստ կանոններ է սահմանում։ Քանի որ ըստ եկեղեցական ուսմունքի՝ Քրիստոսը ներկա է պատարագին, նրանց, ովքեր գիտակցում են բարոյական մեղքերը, արգելվում է հաղորդություն ստանալ առանց ապաշխարելու։ Սովորաբար հաղորդություն ստանալու համար կաթոլիկները պետք պատարագից առնվազն մեկ ժամ առաջ ոչինչ չուտեն։ Նույնիսկ գերեզմանում և խիստ կարիքի դեպքում Կաթոլիկ հոգևորականները լիազվորված չեն խորհուրդներ մատուցել ոչ կաթոլիկ հավատի հետևորդներին[67]։
Մկրտություն
Ըստ կաթոլիկ եկեղեցու մկրտությունը քրիստոնեական հավատի խորհուրդներից առաջինն է[68][69]։ Այն մաքրում է բոլոր մեղքերը՝ և՛ սկզբնական, և՛ անձնական՝ մարդուն դարձնելով եկեղեցու անդամ։ Որպես Աստծո անհատույց պարգև՝ շնորհվում է նույնիսկ երեխաներին, ովքեր, չնայած զուրկ են անձնական մեղքերից, դրանով ազատվում են սկզբնական մեղքից[70]։ Եթե նորածին երեխան մահվան վտանգի մեջ է, յուրաքանչյուր ոք՝ բժիշկը, դաստիարակը կամ ծնողները կարող են նրան մկրտել[71][72]։ Մկրտությունը ամբողջ կյանքի համար է և չի կարող կրկնվել։ Կաթոլիկ եկեղեցին մկրտությունն ընդունելի համարում, եթե նույնիսկ այն կատարվել է ոչ քրիստոնեա և ոչ կաթոլիկ մարդկանց կողմից, այն դեպքում երբ նևանք պատրաստ են մկրտել՝ կիրառելով մկրտության Տրինտարյան ֆորմուլան[73]։
Դրոշմ
Կաթոլիկ եկեղեցին դրոշմը ընդունում է որպես մկրտության ողորմածությունը ամբողջացնելու համար անհարաժեշտ խորհուրդ։ Երբ հասուն մարդը մկրտված է դրոշմը անմիջապես հետևում է դրան, Արևելյան կաթոլիկ եկեղեցում այն տրվում է նաև նոր մկրտված երեխաներին[74]։ Արևմուտքում երեխաների դրոշմ ստանալը հետաձգվում է այնքան, մինչև նրանք ընկալեն դրա իմաստը[75]։ Արևմտյան քրիստոնեության մեջ այն կոչվում է դրոշմ, որովհետև դրոշմում, հաստատում է մկրտության ողորմածությունը․ Արևելյան եկեղեցում կոչվում է մյուռոն, քանի որ հիմնական ծեսը մարդուն մյուռոնով օծելն է, որը զիթայուղի և ծաղկայուղերի խառնուրդ է[76]։ Նրանք ովքեր դրոշմ են ստանում պետք է ողորմած լինեն, ուստի հասուն տարիքում գտնվողները պետք է նախ հոգեպես մաքրվեն ապաշխարության միջոցով[77]։
Հաղորդություն
Կաթոլիկների համար հաղորդությունը խորհուրդ է, որ ամբողջացնում է քրիստոնեական էությունը[78]։ Այն ներկայացվում է որպես քրիստոնեական կյանքի աղբյուր։ Կարևորվում է այն արարողությունը, որի ընթացքում անձը ստանում է իր առաջին հաղորդությունը։ Հաղորդության մատուցումը կոչվում է նաև ժամերգություն կամ աստվածային պատարագ, որ ներառում է աղոթքներ, աստվածաշնչյան ընթերցումներ, նաև հացի և գինու օրհնություն քահանայի կողից, որով այն վեարածվում է Քրիստոսի արյան և մարմնի[79]։ Օծման խոսքերն արտահայտում են Խորհրդավոր ընթրիքի ժամանակ ասված Քրիստոսի խորհուրդները, երբ Քրիստոսն առաջարկում էր իր մարմինն ու արյունը խաչելություն նախորդ գիշերը[80]։ Խորհուրդները ներկայացնում են Հիսուսի խաչելության և անմահության գաղափարները։
Բժշկող խորհուրդներ
Ապաշխարություն
Ապաշխարության խորհուրդը գործում այն քրիստոնեաների համար, ովքեր մկրտությունից հետո իրենց գործած մեղքերով հեռացել են Քրիստոսից[81]։ Այս խորհուրդը ենթադրում է ինչպես մեղսավորի, այնպես էլ քահանայի գործողությունները[82]։ Ծանր մեղքերի համար ողորմածություն պետք է խնդրել առնվազն մեկ տարի և ամեն անգամ սուրբ հաղորդություն ստանալուց առաջ[83]։ Քահանան պարտավորվում է պահպանել ապաշխարվող մեղքերի գաղտնիությունը[84]։
Կարգ հիվանդաց
Հաշվի առնելով այն, որ մյուռոնն օգտագործվում է երեք խորհուրդների համար, որոնք չեն կրկնվում, դրանից տարբեր մեկ այլ յուղ է օգտագործվում՝ օծելու մահվան վտանգի մեջ գտնվող կաթոլիկին[85]։ Այս խորհուրդը խաղաղություն և խիզախություն է փոխանցում հիվանդին, եթե նա ի զորու չէ ներում հայցել։
Հոգևոր ծառայության խորհուրդներ
Հոգևոր ծառայության Սուրբ պատվիրաններով օծվում են այն քրիստոնեաները, ովքեր պատրաստ են նվիրաբերել իրենց եկեղեցուն հոգևոր երեք աստիճաններում՝ եպիսկոպոս, քահան և սարկավագ[86]։ Եկեղեցական կանոնները սահմանում են, թե ովքեր կարող են օծվել որպես հոգևորական[87]։ Լատինական եկեղեցում քահանաները և եպիսկոպոսները, ըստ կանոնների, պետք է լինեն կուսակրոն։ Արդեն ամուսնացած տղամարդիկ կարող են օծվել Արևելյան կթոլիկ եկեղեցով։ Բայց կաթոլիկ քահանա դառնալուց հետո տղամարդիկ այլևս չեն կարող ամուսնանալ։ Բոլոր հոգևորականները՝ սարկավագները, քահանաները, եպիսկոպոսները, կարող են մկրտել, պսակադրություն, պատարագ կատարել։
Պսակադրություն
Համաձայն կաթոլիկ եկեղեցու ուսմունքի ամուսնությունը կնոջ և տղամարդու միջև սոցիալական և հոգևոր կապն է։ Սեռական բարոյականության վերաբերյալ կաթոլիկ եկեղեցու ուսմունքների համաձայն՝ սա միակ պատաճ կապն է կնոջ և տղամարդու միջև։ Կաթոլիկ կամ այլ քրիստոնեական եկեղեցիների կողմից պսակադրությունը մկրտված մարդկանց միջև համրվում է սուրբ խորհուրդ։ Մեկ անգամ կատարված պսակադրությունը չի կարող լուծարվել բացառությամբ մահվան դեպքերի[88]։ Եկեղեցին առանձնացնում է մի քանի նախապայմաններ, որոնց դեպքում պսակադրությունը համարվում է վավեր, օրինակ՝ կամքի ազատությունը։
Եկեղեցին չի ճանաչում ամուսնալուծությունը՝ որպես ամուսնության ավարտ և ճանաչում է պետության կողմից հաստատված ամուսնալուծությունները՝ դրանով փորձելով պաշտպանել ամուսինների և երեխաների բարեկեցությունը։ Այնուամենայնիվ որոշ դեպքերում եկեղեցական դատարանը կարող է ամուսնությունը անվավեր ճանաչել, հակառակ դեպքում հաջորդ ամուսնությունն ընդունելի չի համարվի[89]։
Ինքնիշխան 24 եկեղեցիներում տարբեր պատարագային և այլ ավանդույթներ՝ ծիսակարգեր, կան, որոնք արտահայտում են ավելի շատ պատմական և մշակութային, քան հավատի տարբերություններ[90]։ Արևելյան եկեղեցու Կանոնական իրավունքի սահմանումներում ծեսը պատարագային, աստվածաբանական, հոգևոր եկեղեցական ժառանգություն, տարբեր ժողովուրդների մշակույթի և պատմության հետևանք է, որով յուրաքանչյուր եկեղեցի քարոզում է իր համար ընդունելի ապրելաձև[91]։
Արևմտյան ծիսակարգ
Ձևավորվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից և տարածվել ողջ աշխարհում[92]։ Պատարագի ներկայիս ծիսակարգը ձևավորվել է 1969 թվականին և անցկացվում է մայրենի լեզվով, տեքստը թարգմանվել է լատիներենից և տեղ գտել Հռոմեական ծիսակարգում։ Տարբերակում են Հատուկ և ընդունված ծիսակարգ։ 2007 թվականին Բենեդիկտոս XVI հաստատեց Հռոմեական ծիսակարգի կիրառությունը՝ որպես Հատուկ ծիսակարգ։
Արևելյան ծիսակարգ
Արևելյան կաթոլիկ եկեղեցին և միևնույն ժամանակ Ուղղափառ և Արևելաքրիստոնեական եկեղեցիները կիսում են նույն եկեղեցական ժառանգությունը և ծիսակարգերը։ Սա ներառում է այն եկեղեցիները, որոնք պատմակնորեն ձևավորվել են Ռուսաստանում, Բալկաններում, Կովկասում, Հյուսիսարևելյան Աֆրիկայում.[93]։ Արևելյան կաթոլիկ եկեղեցում կիրառվող արարողակարգը ներառում է բյուզանդական, անտիոքյան, հայկական, սլավոնական ծիսակատարություններ[94]։
Կաթոլիկ եկեղեցու սոցիալակն ուսմունքներն, արտահայտելով Հիսուսի վերաբերմունքը աղքատների նկատմամբ, կարևորում է հոգևոր և նյութական երախտագիտության քայլերը, հատկապես հիվանդների և ընչազուրկների նկատմամբ[95][96]։ Եկեղեցական ուսմունքները նախընտրելի տարբերակներ են առաջարկում աղքատների համար, կանոնական իրավունքը հորդորում է, որ քրիստոնեական հավատը ևս պետք է նպաստի սոցիալական արդարությանը՝ աջակցելով աղքատներին[97]։ Այս մոտեցումները կապվում են նաև Պապ Լևոն XIII-ի կողմից 1891 թվականին հաստատված Ռերուր Նովարում կոնդակի հետ, որ ներկայացնում է աշխատավորների իրավունքները։
Կաթոլիկ ուսմունքները, հաշվի առնելով սեռական պարկեշտության գաղափարները, կենտրոնանում է մարդկային էակի հոգևոր և մարմնական ամբողջության վրա։ Ամուսնությունը համարվում է սեռական ակտիվության միակ ընդունելի տարբերակը[98]։ Եկեղեցու ուսմունքները սեռական հիմնախնդիրների վերաբերյալ դարձել են ահագնացող հակասությունների պատճառ, հատկապես Վատիկանի երկրորդ խորհրդի փակվելուց հետո, ինչը Արևմտյան աշխարհի մշակույթի փոփոխության և սեռական հեղափոխության հետևանքն էր։
Եկեղեցին նաև անդրադառնում է շրջակա միջավայրին սոցիալական-թեոլոգիական տեսանկյունից։ Laudato si փաստաթղթում Պապ Ֆրանսիսկոսը քննադատում է սպառողականությունը, անկանոն զարգացումը, շրջակա միջավայրի վատթարացումը և գլոբալ տաքացումը[99]։ Պապը մտահոգված է, որ գլոբալ տաքացումը ավելի մեծ խնդրից է բխում, ինչպիսին է կարճաժամկետ տնտեսական ձեռքբերումների համար զարգացած աշխարհի անտարբերությունը մոլորակի քայքայման նկատմամբ[100]։
Կաթոլիկ եկեղեցին կրթության և առողջապահական ծառայությունների ամենախոշոր հովանավորն է աշխարհում[12]։ 2010 թվականին կաթոլիկ եկեղեցու Առողջապահության ոլորտի աշխատակիցների աջակցության հայրապետական խորհուրդը արձանագրեց, որ եկեղեցին ապահովում է առողջապահական սարքավորումների 26% ամբողջ աշխարհում՝ ներառյալ հիվանդանոցներ, կլինիկաներ, մանկատներ[101]։
Կանանց համար նախատեսված կրոնական հաստատությունները կարևոր դերակատարում են ունեցել առողջական և կրթական ծառայությունների ապահովման հարցում, ինչպես օրինակ՝ Գթության քույրերը, Բարեգործության միսիոներները[102]։ Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան, ով Բարեգործության միսոներներ կառույցի հիմնադիրն էր, 1979 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի Հնդկաստանի աղքատների շրջանում կատարված մարդասիրական աշխատանքների համար[103]։ Եպիսկոպոս Կառլոս Ֆիլիպ Խիմենես Բելոուն նույն մրցանակին է արժանացել 1966 թվականին Արևելյան Թիմորի կոնֆլիկտի կարգավորման հարցում ունեցած ներդրման համար[104]։ Եկեղեցին նաև ակտիվորեն ներգրավված է համաշխարհային զարգացման և աջակցության աշխատանքներին այնպիսի կազմակերպությունների միջոցով, ինչպիսիք են Կաթոլիկ օգնության ծառայությունները, Կարիտաս ինտերնացիոնալը, Աջակցություն եկեղեցու կարիքավորներին կազմակերպությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.