From Wikipedia, the free encyclopedia
Հռոդոսի ասպետների մեծ վարպետի պալատ կամ պարզապես՝ Հռոդոսի ամրոց (հունարեն՝ Παλάτι του Μεγάλου Μαγίστρου), միջնադարյան Հռոդոս քաղաքի գլխավոր պաշտպանական ամրությունը, որտեղ հանգրվանել է Հիվանդախնամների հոգևոր ասպետական միաբանության մեծ մագիստրը։ Ներկայումս այն ներառված է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես միջնադարյան ամրոց, բացօթյա սրճարան և Հռոդոս կղզու զբոսաշրջային գլխավոր այցեքարտ։
Հռոդոսի ամրոց | |
Παλάτι του Μεγάλου Μαγίστρου* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Հռոդոսի ամրոցի արտաքին տեսքը | |
Երկիր | Հունաստան |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | ii, iv, v |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա, Հս․ Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1988 (12-րդ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ամրոցը կառուցվել է միջնադարյան ժամանակահատվածում՝ կղզի մուտք գործած Հիվանդախնամների միաբանության ասպետների կողմից։ Իսլամադավան արաբների կողմից Երուսաղեմի վերստին գրավումից հետո Հիվանդախնամները հաստատվում են ամրոցում և ապա տեղափոխվում Մալթա։ Այդ շրջանի պատմիչների հավաստմամբ՝ Հռոդոսի ամրոցը եղել է ժամանակի ամենաանառիկ և վեհաշուք քրիստոնեական շինություններից մեկը տարածաշրջանում։ Ասպետական միաբանություններն ամրոցի անառիկությունը մուսուլմանների հարձակումներից կարողանում են պահպանել ոչ ավելի քան 213 տարի։
Հարկ է նշել, որ ամրոցը 1444 և 1480 թվականներին հերոսական դիմադրություն է ցույց տվել և կղզու տարածքից դուրս մղել քոչվոր եգիպտաբերբերական ցեղերին։ Պատմական փաստերը վկայում են, որ Հռոդոսի ամրոցը պաշարվել է Կոստանդնուպոլսի անկումից 70 տարի անց։ Ամրոցն ունեցել է լավ զարգացած ներքին պաշտպանական ենթակառուցվածքներ, ինչպես նաև դժվարանցանելի տեղագրություն։
Ամրոցը գրավելու հերթական փորձը կատարում են 1480 թվականին Հռոդոս ներխուժած և կղզին պաշարած թուրքերը, որոնք խոշոր պարտություն կրելով կարճ ժամանակ անց լքում են կղզին[1]։ Ըստ ավանդության՝ թուրքերի փախուստի պատճառներից մեկն ամրոցի պատերից կախված Քրիստոսի պատկերով դրոշներներն էր։ Իսլամն արգելում էր պատկերել մարդուն, և դա շատ զավեշտալի տեսարան էր թուրքերի համար։
1520 թվականին Հռոդոսը վերստին հայտնվում է թուրքական ներխուժման վտանգի տակ։ Դրանից առաջ դեպի Հռոդոս թուրքական արշավանքը հետաձգվել էր Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ II-ի մահվան պատճառով։ Գիտակցելով այս ամենը՝ կղզում իրենց իշխանությունը վայելող հիվանդախնամները Իտալիայից Հռոդոս են հրավիրում հայտնի մագիստր Ֆաբրիցիո դել Կարետտոյին, ով իր խմբով գրեթե ամբողջությամբ վերանորոգում է ամրոցի վնասված ենթակառուցվածքները։ Այնուամենայնիվ, անգամ այս հանգամանքը կղզաբնակներին չի ազատում թուրքական արշավանքից։ Օսմանյան թուրքերը կղզի ներխուժում են 1522 թվականին և սկսվում է Սուլեյման I-ի հարյուրհազարանոց բանակի վեցնամյա պաշարումը[2]։
Արդյունքում՝ ամրոցն ընկնում է, իսկ շուտով ամբողջ կղզին գրավվում է թուրքերի կողմից։ Հռոդոսը Օսմանյան կայսրության կազմում մնացել է մինչև 1912 թվականը, այնուհետև անցել Իտալիային։ 1856 թվականին ամրոցը վնասվել է աղետալի պայթյունի հետևանքով։ Իտալական վարչակարգի օրոք այն 1930 թվականին վերակառուցվել է՝ Բենիտո Մուսոլինիի հրամանագրով։ 1948 թվականին Հռոդոսն անցել է Հունաստանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.