Հռիփսիմե Արմենի Խուրշուդյան (հուլիսի 27, 1987(1987-07-27), Քասախ, Նաիրիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրամարտիկ[1]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Խուրշուդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հռիփսիմե Խուրշուդյան, Անձնական տեղեկություն ...
Հռիփսիմե Խուրշուդյան
Thumb
Անձնական տեղեկություն
Սեռ՝Իգական
Բնօրինակ անուն՝Հռիփսիմե Արմենի Խուրշուդյան
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Ծանրամարտ
Երկիր՝Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 27, 1987 (37 տարեկան)
Ծննդավայր՝Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քասախ, Հայկական ԽՍՀ
Հասակ՝1.73 մ
Քաշ՝88 կգ
Փակել

Մրցաշարեր

Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց 75 կգ-ից բարձր քաշային կարգում մասնակցել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերին և նվաճել բրոնզե մեդալ՝ հետ մնալով Տատյանա Կաշիրինայից և Ժու Լուլուից։ Հռիփսիմեն պոկում վարժությունն ավարտել է 128 կգ ցուցանիշով, իսկ հրմամբ բարձրացրեց 166 կգ՝ արդյունքում հավաքելով 294 կգ, ինչը 39 կգ-ով քիչ էր հաղթողի՝ Ժու Լուլուի արդյունքից[2]։ 2014 թվականին ծանրորդուհին մասնակցում է ծանրամարտի եվրոպայի առաջնությանը և զբաղեցնում 5-րդ հորիզոնականը (102+130)[3]: Նույն տարվա ընթացքում մասնակցում է Ղազախստանի Ալմաթիում կայանելիք աշխարհի առաջնությանը և գրավում է 15-րդ հորիզոնականը (107+136)[4]: Խուրշուդյանը 2015 թվականն սկսում է եվրոպայի առաջնությամբ և գրավում է 4-րդ հորիզոնականը (113+141)[5] և տարին ավարտում է ԱՄՆ-ում ընթացող աշխարհի առաջնությամբ՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը (115+145)[6]: 2016 թվականի ապրիլի 16-ին Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց +75 կիլոգրամ քաշային կարգի «A» ենթախմբում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով երկամարտի ընդհանուր 250 կիլոգրամ (113+137) արդյունք[7]։ 2016 թվականի դոպինգ թեստի վերստուգման արդյունքում նրա մոտ հայտնաբերվել են մի քանի արգելված խթանիչներ։ Այդ պատճառով օլիմպիական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՀԱՕԿ-ը պետք է վերադարձնի Հռիփսիմե Խուրշուդյանի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը[8]։

Պարգևներ

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.